Մայիսի 11-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Պատմական հայկական Մուշ քաղաքի ներկայիս Դերե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանոցը ավերվում է:
«Մեր կայքից օգտվողները կայքի միջոցով կարող են ապահովագրել մեքենան: Այսինքն, մենք մի քանի քայլ հեշտացնելու ենք այս գործընթացը: Ամեն ինչ դառնալու է մեքենայական և առանց առերես, կանխիկ գործարքների»,- նշեց Լևոն Ֆրանգուլյանը:
Քաղաքացի Քնարիկ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից բռնության գործադրմամբ գումար շորթելու վերաբերյալ տվյալներ:
19-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
Այն, որ Իվետայի երգը եվրոպացի հանդիսատեսը սիրել է, մենք դա արդեն տեսնում ենք համացանցում նրանց արձագանքներից: Լինում են դեպքեր, երբ տարբեր երկրների ներկայացուցիչների երգերը չեն հավանում իրենց երկրում, բայց այս պարագայում կարծես թե մեզ մոտ էլ են հավանում «LoveWave» երգը:
Մայիսի 10-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
ՊԲ N զորամասի 2-րդ ՀԳմ հակատանկայնի դասակի ՀՏԿՀ «Ֆագոտ» ջոկի հրամանատար, սերժանտ Հովհաննիսյան Ռաֆայել Գևորգի (ծնվ. 1995թ., Շիրակի մարզ գ. Ախուրյան, կրթությունը՝ միջնակարգ-մասնագիտական, 2014/1 զորակոչ, Ախուրյանի ԶԿ, հասցեն՝ Շիրակի մարզ գ. Ախուրյան, Խոճանց թաղ. 40 տուն) – 4 ՀՎ ՀԴԿ-ից «Ֆագոտ» հակատանկային համալիրից խոցել է հակառակորդի 2 տանկ:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2,5 տարեկան երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագիր ներկայացրած անձի ինքնությունը:
Արցախյան պատերազմը հայ ժողովրդի վերածնունդն էր: Մենք միավորվեցինք հանուն հայրենիքի և հաղթեցինք քանակապես և զինվածության մակարդակով մեզ գերազանցող թշնամուն: Շուրջ 25 տարի է անցել, բայց շատ բան չի փոխվել:
Մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, մայիսի 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 10-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շնող գյուղում տուն է այրվում:
Վալերի Մեհրաբյանը մեկ ամսից կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել:
Ժամը 16:00-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխա:
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անբարեկիրթ մոլորություն է որակել Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին: Այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Մայիսի 8-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գյումրիում։ Դեռահասների միջեւ ծագած վեճի արդյունքում դանակահարություն է տեղի ունեցել։ Տուժողը 17-ամյա Վանիկ Կակոսյանն է։
Արմենը Ամերիկայից եկել, հասել է Մոսկվա, համերգ է տվել, գումարն էլ անձամբ հասցրել է Ղարաբաղ: Չգիտեմ՝ ով ոնց է այդ ամեն ինչին նայում, բայց կարող էր եւ չանել ու ոչ մեկը չէր էլ ասի՝ ինչու չարեցիր:
«Միակ բանը, որ Հայաստանը ցանկանում է՝ խաղաղությունն է»: Այս մասին ասել է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը կիսաեզրափակիչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով «կանաչ սենյակում» Արցախի դրոշը բարձրացնելու մասին հարցին:
Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով: Պարզ է` եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման եւ մտահորիզոնի շրջանակներում` անճաշակ եւ ցուցադրական:
Նորություն չէ, որ Հայաստանում մսխվում են ոչ միայն պետական բյուջեի, այլև դրամաշնորհային և վարկային միջոցները։ Այսպես մսխվել են նաև գյուղատնտեսության ոլորտին անցած տարի հատկացված վարկային միջոցները։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի շրջանակներում վարկեր են տրվել այնպիսի ընկերությունների, որոնք պաշտոնապես սնանկ են ճանաչվել։
Մայիսի 11-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցում (միջնամասում) տեղի է ունեցել ՃՏՊ, մոտ 40 տարեկան կինը վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից:
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցմանպայմանավորվածությունը:
Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 11-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Շարուրի փողոցի ջրամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 11-ին՝ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Քիչ առաջ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթում 7-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանի մասնակիցը` Իվետա Մուկուչյանը:
Անհանգիստ երկինքն անհանգիստ է բոլորի համար: Նա հաճախ է մեզ անակնկալներ մատուցում, երբեմն էլ՝ առեղծվածներ, և հիմա մեր պատմությունն այդ առեղծվածներից մեկի մասին է: Իսկ պատմությունն ասում է, որ անցյալ դարասկզբին Երևանի մերձակայքում մի խոշոր երկնաքար ընկավ: Ավելի մանրամասն վկայություններ, ցավոք, չկան:
Ստոկհոլմի Globe Arena-ում հենց նոր փայլուն ելույթ ունեցավ Իվետա Մուկուչյանը։ «Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանի պատվիրակը բեմ բարձրացավ 7-րդ համարի ներքո:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Սայաթ-Նովայի պող. 4, 6, 11-ից-17, Աբովյան փող. 5/Ա, 5/3, 11, 13, Թումանյան փող. 30, 32 համարների ջրամատակարարումը: