Բաժիններ՝

«Պապ, հիմա բան էր ստացվեց, ես էլ չէի ուզում». ավագ դպրոցում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ է հայտնում տղայի հայրը. Iravaban.net

«Ես չեմ կարծում, որ դպրոցը դեպքի հետ ինչ-որ կապ ունի, պարզապես անչափահաս երեխեք են, երևի տաքացել են, վատ արարք է, ճիշտ է, չգիտակցելով արել են այդ պահին, բայց դե մենք այդ ամեն ինչը կշտկենք, էսպես չի մնա: Անչափահաս են, դե հիմա, դեպք է պատահել է»: Նման կարծիք հայտնեց օրերս Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի երկու աշակերտների ինքնավնասման փորձ արած երկու տղաներից մեկի՝ Վարդանի հայրը:

«Տղան զղջացել է, որ անմիտ քայլ է արել: Պատճառն ինձ չի ասել, ինքն էլ էդպես ստույգ պատճառ չի ասել, խոսել եմ, ասում է դե պապ, հիմա բան էր ստացվեց, ես էլ չէի ուզում: Երևի տաքացել է ջղայնացել, չգիտակցված այդ քայլին է գնացել, առանձնապես լուրջ պատճառներ չկան, դպրոցի հետ կապված նույնպես: Իրենք էլ իրենց քայլերը չեն մտածում ինչ են անում: Բանակն իրենց կուղղի: Բանակում է տղան տղամարդ դառնմում»,-մանրամասնեց Ջիվան.Ա-ն:

Iravaban.net-ի հետ զրույցում թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը հայտնել էր, որ Վարդանի հոր հետ մինչ այժմ էլի են հանդիպումներ եղել, փաստը Ջիվան.Ա-ն նույնպես հաստատեց՝ հայտնելով, որ տնօրենի հետ էլի են հանդիպել. «Ես գնացել եմ դպրոց, պարզապես գնացել եմ դպրոց՝ երեխայով եմ հետաքրքրվել, ծնող եմ, առանձնապես էդպես բան չի եղել, ոչ ես եմ սպասել, ոչ տնօրենն է սպասել, որ կարող էր նման միջադեպ լինել»,-նշեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս