«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի ստանում պատշաճ բուժօգնություն, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ինքնուրույն հոգալ իր անձնական կարիքները:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն արձանագրեց, որ տարեցտարի ՎՊ հաշվետվության ծավալները նվազում են: Նա հետաքրքրվեց՝ արդյոք իրապե՞ս իրավիճակը բարելավվում է:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այս տարվա մարտի 2-ին իր պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց իր ղեկավարած գերատեսչության պատասխանատու բոլոր պաշտոններում սեփական կադրերին նշանակել:
Հանրապետությունում մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Թիրախում է նաև Վեդու ՋՕԸ պետը։ Աննշան թվացող այս պաշտոնները խիստ եկամտաբեր են, հետևաբար, այնտեղ հայտնվելու համար լուրջ «ջանքեր» են թափվում։ Իսկ գործող պետին ազատելը շատ հեշտ է, քանի որ ցանկացած ստուգման արդյունքում կարելի է չարաշահումներ հայտնաբերել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առիթով (Միհրան Պողոսյանի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին) քրեական գործի հարուցումը մերժվել է:
Ոստիկանության Նաիրիի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ Նոր Արտամետ գյուղի նախկին հակակարկտային կայանի մոտ` քարաբլուրների մեջ, ականանման իրեր է նկատել:
Ժամը 00:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 26-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Opel Astra մակնիշի 98 ՏN 008 համարանիշի ավտոմեքենայով Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարդաքարում խմելու ջրագծերի ներքին ցանց է կառուցվում: Համայնքի բնակիչները երկար ժամանակ զրկված են եղել մշտական ջրամատակարարումից:
Մայիսի 18-ին, ժամը 05.58-ից մինչև 06.16-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 5 կայանքներից Վայոց ձորի մարզի Ռինդ, Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 761 կրակոց:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
Մայիսի 18-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Եվ ուրեմն ի՞նչ է նշանակում համակարգի լռությունը: Որ ունենք քոսոտ երկրի նախագա՞հ, կառավարությո՞ւն, բանա՞կ, գիտնականնե՞ր: Եվ քոս ընկած գիտնականները կարող են անօդաչու սարքեր մշակել, քոս ընկած բանակը՝ երկրի անվտանգությունն ապահովել, քոս ընկած կառավարությունը՝ երկրի ապագա՞ կառուցել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 22.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:
Մայիսի 17-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի տանիքում:
«Լավ էր սովորում: Եթե նույնիսկ մի բառ կարդացած չլիներ, տրամաբանությունն այնքան ուժեղ էր, որ լավագույն գրավորն իրենն էր լինում…Չէր ուզում ուսումը շարունակել: Համոզում էինք, բայց որոշել էր, որ բանակից հետո պիտի աշխատի: Մի օր երբ երկար համոզեցի, ասեց՝ ես տղամարդ եմ, հերս ու մերս ինձ տանջանքով էսքան պահել են: Հիմա պիտի գամ ու ես պահեմ իրանց…»:
Ինչպես և կարելի է սպասել, ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների այցելությունների թիվը կտրուկ աճել է։ Հատկապես ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հասարակությունը կարդում էր գրեթե ամեն ինչ։ Անգամ ինտերնետից հեռու մարդիկ այցելում էին ամենատարբեր կայքեր՝ առաջին գծում տեղի ունեցող դեպքերին 1 րոպե առաջ տեղեկանալու համար։
Արծաթափայլ եղևնիների գողության հետքերով:
Մայիսի 17-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում 2016 թվականին մարտական պատրաստության պարապմունքների ինտենսիվությունը, ներառյել հրաձգությունը, մարտական մեքենաների վարումը եւ օդուժի թռիչքները, ավելացել է 1,5 անգամ:
Մայիսի 18-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն. օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
««Էյր ֆրանս», «Ավստրիական ավիաուղիներ» և «Ատլաս» ավիաընկերություններից բացի ոչ մի ավիաընկերության ինքնաթիռում հայերեն չեն հաղորդում, մինչդեռ, օրինակ, ղազախերեն և ղրղզեզերեն հաղորդում են: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տակ մտած անձը Իրանի Իսլամական Հանրապետության հայազգի քաղաքացի է` 1962 թ. ծնված Ա. Ա.-ն: Նրան տեղափոխել են հոգեբուժարան:
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած այս տարվա առաջին դրամաշնորհային մրցույթին դիմել է 38 հասարակական կազմակերպություն։
Արաքսավանի շրջանում կամավորական ջոկատների անդամների համաձայնեցված գործողությունների արդյունքում անհայտ անձը բռնվել է եւ հանձնվել Ռուսաստանի սահմանապահներին:
ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ «ԼՂՀ վարչապետի խոսնակը դատապարտում է Մանվել Գրիգորյանի արարքը» հրապարակմանը: