
Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Ապրիլի 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.30C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.60C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.20C