Բաժիններ՝

«Ակնհայտ է, որ ֆալշ էր երգում». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի երգելու մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի պատրաստվում Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար երգ գրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկն Ա. Աշոտյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Ն. Փաշինյանի երեկվա ելույթը, հնարավո՞ր է՝ երգ գրեք նրա համար:

Ի պատասխան՝ Ա. Աշոտյանը նախ ասաց, որ որպես Տարոն Մարգարյանի շտաբի պատասխանատու՝ ինքը հետևում է ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախապատրաստական աշխատանքներին:

«Չեմ ուզում լծվել այն աշխատանքին, որ ենթադրում է քարոզարշավից առաջ քարոզչական կամ հակաքարոզչական բնույթի հայտարարություններ անել մեր քաղաքական մրցակիցների հանդեպ, ում մենք հարգում ենք: Եթե ձեր հարցը ստեղծագործական բաղադրիչ ուներ իր մեջ, ապա կարծում եմ՝ Ազգային ժողովում մենք հնարավորություն կունենանք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ այլ քաղաքական գործիչների հետ համատեղ գործունեության: Եթե կարիքը լինի նաև երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ այն մարդկանց, ում կարող եմ փոխանցել իմ էմոցիաները՝ և՛ բանաստեղծությունների, և՛ երաժշտության տեսքով, որպեսզի նրանք լավագույնս արտահայտեն այն, ինչ որպես հեղինակ՝ ես դիտել եմ՝ այս կամ այն երգը գրելիս: Ես երաժշտական կրթություն չունեմ, չեմ գնահատի երեկվա տեսահոլովակը, բայց ակնհայտ է, որ ֆալշ էր երգում: Ողջունելի է, որ մարդն անկաշկանդ է և կրեատիվ է»,- նշեց Ա. Աշոտյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս