Կային տեղեկություններ, որ հարձակման էր ենթարկվելու «Էրեբունի» օդանավակայանը, պատանդ էին վերցվելու ոստիկանության բարձրաստիճան ծառայողների ընտանիքներ:
Թուրքական դատարանը որոշում է կայացրել 40000 թուրքական լիրա (10900 դոլար) փոխհատուցում վճարել այդ երկրի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ սպանված հայազգի Սևակ Բալըքչըի ընտանիքին:
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հարցման համաձայն՝ երևանցիների 67,6 տոկոսը դրական է գնահատում վերջին 4 տարիներին Երևանում տեղի ունեցած փոփոխությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց հարցման արդյունքները, որին մասնակցել է 1044 երևանցի:
«Պարոն նախարար, թույլ տվեք մենք ձեզ օգնենք, էլի։ Մենք ձեզ շատ սիրում ենք, ի նկատի ունեմ՝ նախարարությունը, բայց մենք ձեզ պետք է պաշտպանենք այնքանով, որ այլ մարմինների անգործությունից միայն դուք չտուժեք»։
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ապրիլի 22-ի առավոտվա ժամը 5-ի սահմաններում ուժեղ քամին տանիքից պոկել եւ 150 մետր հեռու է շպրտել Գուրգեն Հարությունյանին պատկանող առանձնատան թիթեղածածկ կտուրը:
Աշտարակում կատարված սպանության մանրամասները։
Թ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:
«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ Հայկ Մարկոսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի խզվում պայմանագիրը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ Գոշի լճի տարածքը շահագործելու վերաբերյալ պայմանագրով են շարժվում, իսկ օրենքը հղում է տալիս պայմանագրին:
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ հասարակական սեկտորի մասնակից Արմեն Ավետիսյանը բարձրացրեց անտառահատումների խնդիրը՝ նշելով, որ մեղավոր են անտառապահները։
Ատրճանակով զինված և առանց դիմակի. ավազակային հարձակում խաղատան աշխատակցուհու բնակարանում:
Ս. Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է, և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությանը:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:
Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 53-ամյա Սարգիս Չալիկյանը իր վարած Toyota մակնիշի 34 AT 325 համարանիշի ավտոմեքենայով Նար Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Հովակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 UO 578 համարանիշի ավտոմեքենային։
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ արդեն իսկ քննարկվել է, թե որ օրերին պետք է անցկացվեն հանրակրթական դպրոցների պետական ավարտական քննությունները և ուղարկվել ՀՀ կրթության ու գիտության նախարարի հաստատմանը:
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրից:
Forbes ամսագրի ռուսական վարկածը հրապարակել է նյութ «Յունիաստրում բանկի» նախագահ Արտյոմ Ավետիսյանի մասին՝ պատմելով հաջողություն տանող նրա ուղու մասին՝ համեստ ուսանողից մինչև ազդեցիկ բանկիր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթություն:
Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տևեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 22-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 41 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին (տարեց կին) արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 22-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Այս տարի ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը նշված հոդվածների մասով գանգատը ճանաչել է անընդունելի, իսկ մնացած մասով՝ ակնհայտ անհիմն:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` այդ երկրում աշխատունակ բնակչության թիվը հասնում է 6 մլն 198 հազար 700-ի: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Մեկը վեր է կենում, ասում է՝ ես սերմով կապահովեմ, հետո տանում-ցանում ենք, ու պարզվում է, որ այդ սերմն անգամ ծլողունակ էլ չէ»։
Սփերիի բնակիչներից մեկը տեսագրել է այն ավտոմեքենան, որն ընթանում էր ժամում ավելի քան 130 կիլոմետր արագությամբ: Դրա ղեկին եղել է քաղաքի ոստիկանության վարչության ղեկավար Ջասթին Բերչը: Տեսնելով տեսագրությունը՝ նա Facebook-ով դիմել է քաղաքի բնակիչներին:
Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել:
Ապրիլի 21-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց ճապոնացի գործընկերներին` երկարամյա համագործակցության համար` հուսալով, որ նոր դրամաշնորհային ծրագիրը նույնքան արդյունավետ կլինի, որքան նախորդ` իրականացված ծրագրերը: