«Հետք»-ի լրագրող Զարուհի Մեջլումյանը Հատուկ քննչական ծառայության տարածքից հայտնում է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է եւ այս պահին գտնվում է ՀՔԾ-ում:
Ազգային վիճակագրության ծառայության օրերս հրապարակած տվյալները փաստում են այն մասին, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում մեր երկրում առկա արտագաղթի ծավալները նվազելու միտում չեն գրանցում: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն այն համոզմանն է, որ տարեկան կտրվածքով դիտարկել արտագաղթի ծավալի ցուցանիշները և փորձել դիտարկումներ անել դրանց վերաբերյալ՝ այնքան էլ լուրջ չէ.
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Մարտակերտի ուղղությամբ փետրվարի 8-ին հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին տեղափոխում են Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 59-ամյա Հ. Գ.-ի դին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. և 05.12.2006թ. ՍՊ ընկերության և ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը և ԱՁ-ին:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե սեյսմիկ պաշտպանության ոլորտում ինչքանո՞վ ենք մենք սարքավորումներով ապահովված, զինված։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Բարեգործություն սկիզբ է առել հնագույն ժամանակներում, այն տարբեր կերպ է մեկնաբանվել` գթասրտություն, մեկենասություն, հովանավորություն, աջակցություն և, վերջապես, բարեգործություն:
Փետրվարի 10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Առավել ճկուն լինելու, շահերի պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսում ենք, որ հնարավոր են իրավիճակներ, երբ քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ այդ թույլտվությունը տրամադրի նաև հիմնարկի պետի տեղակալը»,- ասաց նախարարը։
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց մարտի 3-ը նշել՝ որպես Գործարարի օր։ Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը կշարունակվի Ռուսաստանի Դաշնությունում։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 1 մլն 318 հազար դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ զինծառայողի բուժումն արտերկրում իրականացնելու համար։
Կանանց պայուսակում եղել է կանխիկ գումար, բանկային քարտեր, տան բանալիները։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ փոփոխություն կատարվեց 2008թ. ապրիլի 4-ի N 329-Ն որոշման մեջ։ Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ:
«Առ այսօր մենք որևիցե ինֆորմացիա չենք ստացել ձեզանից, թե ինչպես ենք անում սպորտդահլիճները գյուղական համայնքներում, ինչ ուժերով, ինչպես ենք ակտիվացնում պրագմատիկ տարբերակով: Ճի՞շտ եմ ասում: Ուշադի´ր եղեք»:
Ներքին Շենգավիթ թաղամասում, Բագրատունյաց պողոտայում, Մանթաշյան, Թադևոսյան, Եղբայրության, Մանանդյան, Շևչենկոյի, Մայիսի 9-ի փողոցներում կդիտվի ջրի ճնշման անկում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, թունավորվել են խոհանոցում տեղադրված գազաբալոնից արտանետված շմոլ գազից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին:
«Հանձնարարում եմ համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության և կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1949 թ. ծնված Անաիդա Թորոսյանն է:
Փետրվարի 9-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: