Ապրիլին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված մի քանի զինծառայողներ տեղափոխվել են վերականգնողական կենտրոն, որտեղ առանձնահատուկ հաջողություններ են գրանցվում: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մայիսի 19-22-ը Մերգելյան ինստիտուտի շենքում տեղակայված Երեւան էքսպոյում կկայանա Գերմանական համագործակցության եւ GIZ ընկերության համատեղ կազմակերպած «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումը, որի ընթացքում ավելի քան 50 սիրիահայեր, որոնք այժմ հաստատվել են Երեւանում, կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները եւ ծառայությունները:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 11-ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած զինծառայող 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր:
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 11-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում, ավտոմեքենան հարվածել է էլ.սյանը. անհրաժեշտ է օգնություն:
Գործին որպես իրեղեն ապացույցներ են կցվել մուրճ, կացին, երկու զույգ հողաթափ, արնանման նյութի 7 հետքեր, տուժող Ռ.Հակոբյանի հագին եղած մոխրագույն բամբակե տրիկոտաժե երկարաթև մայկա, սև մոխրագույն վերնաշապիկ, Հ.Աբգարյանի հագուստները, Ռ.Հակոբյանի եղնգային կտրվածքները, Հ.Աբգարյանի եղնգային կտրվածքներ, Հ.Աբգարյանի ականջից վերցված արնանման նյութի հետք, Ռ.Հակոբյանից և Հ.Աբգարյանից վերցված արյան նմուշներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 12-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Մհեր Մկրտչյան, Չայկովսկու, Սուրենյանց, Մելիք-Ադամյան, Ֆիրդուսու փողոցների, Հանրապետության և Խանջյան փողոցների փակուղիների, Հանրապետության փող. 3-րդ նրբանցքի և 1-ից-53, 76, 76/1, 76/2, 76/3, 78, Տիգրան Մեծի պող. 1-ից-25, Խանջյան փող. 1-ից-35, Բուզանդի փող. 1, 3, 5, Ագաթանգեղոսի փող. 29, Թումանյան փող. 1, 3 համարների ջրամատակարարումը:
Մայիսի 11-ին, ժամը 22.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ժորայի մայրը՝ տիկին Մարինեն, որդու մասին խոսելիս՝ ասում է՝ ոչնչից չէր վախենում: Որդուց 10 օրից ավելի լուր չի եղել. «Երբ ասում էին՝ փախածներ կան, կգտնվի, ես չէի հավատում, որ ինքը փախած կլինի: Ինքն այնքան անվախ էր, որ մինչև վերջին շունչը կպայքարեր»:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկության փորձ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 500 հարյուր հազար դրամ տուգանք:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 13-ի ջրանջատումների մասին.
Մայիսի 11-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնահրկիզվել, եթե համապատասխան ծառայություններից չմոտենան և չարձանագրեն տան տանիքի վթարային վիճակը:
992 թվականին 16 տարեկան էի, որ կամավոր մեկնեցի: Տարբեր վայրերում մասնակցեցի մարտական գործողություններին, բայց վիրավորվեցի: Հիմա էլ կրկին որոշեցի, որ պետք է գնամ ու կանգնեմ ընկերներիս ու մեր զինվորների կողքին: Սա մեր հայրենիքն է, եւ բոլորս էլ պարտավոր ենք պաշտպանենք, դա մեր պարտքն է:
Մայիսի 11-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Պատմական հայկական Մուշ քաղաքի ներկայիս Դերե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանոցը ավերվում է:
«Մեր կայքից օգտվողները կայքի միջոցով կարող են ապահովագրել մեքենան: Այսինքն, մենք մի քանի քայլ հեշտացնելու ենք այս գործընթացը: Ամեն ինչ դառնալու է մեքենայական և առանց առերես, կանխիկ գործարքների»,- նշեց Լևոն Ֆրանգուլյանը:
Քաղաքացի Քնարիկ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից բռնության գործադրմամբ գումար շորթելու վերաբերյալ տվյալներ:
19-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
Այն, որ Իվետայի երգը եվրոպացի հանդիսատեսը սիրել է, մենք դա արդեն տեսնում ենք համացանցում նրանց արձագանքներից: Լինում են դեպքեր, երբ տարբեր երկրների ներկայացուցիչների երգերը չեն հավանում իրենց երկրում, բայց այս պարագայում կարծես թե մեզ մոտ էլ են հավանում «LoveWave» երգը:
Մայիսի 10-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
ՊԲ N զորամասի 2-րդ ՀԳմ հակատանկայնի դասակի ՀՏԿՀ «Ֆագոտ» ջոկի հրամանատար, սերժանտ Հովհաննիսյան Ռաֆայել Գևորգի (ծնվ. 1995թ., Շիրակի մարզ գ. Ախուրյան, կրթությունը՝ միջնակարգ-մասնագիտական, 2014/1 զորակոչ, Ախուրյանի ԶԿ, հասցեն՝ Շիրակի մարզ գ. Ախուրյան, Խոճանց թաղ. 40 տուն) – 4 ՀՎ ՀԴԿ-ից «Ֆագոտ» հակատանկային համալիրից խոցել է հակառակորդի 2 տանկ:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2,5 տարեկան երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագիր ներկայացրած անձի ինքնությունը:
Արցախյան պատերազմը հայ ժողովրդի վերածնունդն էր: Մենք միավորվեցինք հանուն հայրենիքի և հաղթեցինք քանակապես և զինվածության մակարդակով մեզ գերազանցող թշնամուն: Շուրջ 25 տարի է անցել, բայց շատ բան չի փոխվել:
Մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, մայիսի 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 10-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շնող գյուղում տուն է այրվում:
Վալերի Մեհրաբյանը մեկ ամսից կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել:
Ժամը 16:00-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխա:
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անբարեկիրթ մոլորություն է որակել Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին: Այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: