Օգոստոսի 28-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռով 18-ամյա ավստրալացի Լեքլեն Սմարթը միայնակ կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն 54 օր տեւողությամբ` լինելով 15 երկրների 24 տարբեր կետերում:
«Գինեսի ռեկորդների գրքի» առաջին հրապարակման 61 տարին լրանում է օգոստոսի 27-ին: Այն առաջին անգամ լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1955 թվականին: Գիրքը տարեկան հրատարակվում է ավելի քան 80 միլիոն օրինակով 40 լեզվով աշխարհի ավելի քան 100 երկրներում:
«Պատերազմի առաջին օրվանից` ապրիլի 2-ի լույսը, որ բացվեց, զորամասից դուրս ենք եկել, գնացել ենք առաջնագիծ ականապատման աշխատանքներ կատարելու: Առաջին տպավորություններն այնպիսին էին, որ սովորական բան է, ասում էինք` հեսա կդադարի, էն էլ չորս-հինգ օր տևեց` չհաշված վերջնական հրադադարը, որից հետո կրկին կրակում էին»,- վերհիշում է 19-ամյա Նորայր Զախարյանը:
Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 45-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շատվան գյուղի բնակիչ, 1941 թ. ծնված Վլադիմիր Գրիգորյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, 1967 թ. ծնված Վալերի Յ.-ին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին տարծված տեղեկությունները:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին նրա կնոջ` Անահիտ Թարխանյանի հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել:
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը թեև դժվարությամբ, բայց կարողանում է քայլել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Պավել Մանուկյանի դուստր Ասպրամ Մանուկյանից:
Իտալիայում անցկացվում են երկրաշարժի զոհերի հուղարկավորությունները, որոնց ներկա են գտնվել երկրի նախագահն ու վարչապետը:
ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է բավարարեն 4 հիմքերից առնվազն մեկին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն` նշված անձնագիրը կարող է փոխանակվել 1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, 2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, 3. անձնագիրն […]
Մոսկվայի հյուսիսարևելյան հատվածում` տպագրատան պահեստում, հրդեհից մահացել է 17 մարդ, այդ թվում` 16-ամյա անչափահաս աղջիկ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: 16 մարդու մարմին է հայտնաբերվել հրդեհված շենքի չորրորդ հարկում, ուր տեղակայված են եղել մահացածների քնարանները, մեկ կին էլ մահացել է հիվանդանոցու մ:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:
Ղազախստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և փաստաթղթեր:
Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից՝ 1983 թ. ծնված Ա. Գ.-ը ստորին վերջույթյների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրէբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին առավելապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն` օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավ որած պատվիրակությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Հարություն Հ.-ն:
31-րդ ամառային օլիմպիական խաղերի հայ մրցանակիրները ժամանել են Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում հայ օլիմպիականներին դիմավորել են մեծ շուքով: Հաղթական ավտոբուսով մայրաքաղաքի փողոցներով շրջելուց հետո գյումրեցի օլիմպիականները` Արթուր Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, վերադարձել են Գյումրի` արժանանալով չեմպիոններին արժանի ընդունելության: Չնայած ուշ ժամին` կենտրոնական հրապարակը բազմամարդ էր:
Իտալիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով 284-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել:
Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Առաջին անգամ այս երկու քաղաքներում ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետերն ընտրվելու են ավագանու կողմից:
Պարզվել է, որ «Mitsubishi Montero» մակնիշի 82 PQ 002 պ/հ (վարորդ Տ. Գ., ծնված 1976 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 2 մ):
Դժվար է պատկերացնել, որ այսօր երեք խոշոր արտադրություն ունեցող Մառլենկայի առաջին տորթերը պատրաստվել էին բնակարանային պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հաջողության գաղտնիքն ավանդական հայկական բաղադրամասերի, բնական նյութերի եւ աշխատասիրության մեջ է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 25-ին` ժամը 10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերջինս հայտնաբերվել է Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/6 շենքի մոտ և ներկայացվել քննչական բաժին: Կատարվում է քննություն:
Ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը:
Մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել: Մեր տեղեկություններով` նա նշանակվել է «Հայբիզնեսբանկի» կառավարչի խորհրդական: «Հայբիզնեսբանկից» հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ նշանակումը եղել է օգոստոսի 16-ին:
Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ:
Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել ու այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից։
Այս պահին Գյումրու կենտրոնական՝ «Վարդանանց» հրապարակում բեմի տեղադրման աշխատանքներն են իրականացվում: