Պայթուցիկի առկայության կասկածի պատճառով Էստոնիայում օդանավակայանից քաղաքացիներ են տարհանվել

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Պայթուցիկ սարքի մասի առկայության մասին հայտարարող ուղեւորը ձերբակալված է»,- ասված է քաղաքի պրեֆեկտուրայի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հարուցվել է քրեական գործ: Էստոնիայում նման արարքի համար անձը կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031