
Ավտովթար՝ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 26-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հավարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Montero» մակնիշի 82 PQ 002 պ/հ (վարորդ Տ. Գ., ծնված 1976 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 2 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Տ.Գ.-ը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: