
Գյումրիում պատրաստվում են դիմավորել Օլիմպիական խաղերի մասնակիցներին

Գյումրիում պատրաստվում են դիմավորել Օլիմպիական խաղերի մասնակիցներին:
Այս պահին Գյումրու կենտրոնական՝ «Վարդանանց» հրապարակում բեմի տեղադրման աշխատանքներն են իրականացվում:
Oգոստոսի 27-ին՝ ժամը 4:00-5:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրու «Վարդանանց հրապարակ»-ում տեղի է ունենալու 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և փոխչեմպիոն Գոռ Մինասյանի դիմավորման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որն ուղեկցվելու է նաև հրավառությամբ: