
Ողբերգական վթար Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. 3 հոգի մահացել է

Ապրիլի 22-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 RA 022 (վարորդ` 1987 թ. ծնված Վ. Ա.), «Nissan Patrօl» մակնիշի У835СР-123 և «Opel Zafira» մակնիշի 34 ZQ 976 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Վ. Ա-.ին, 1988 թ. ծնված Հ. Հ.-ին և մեկ ուղևորի, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ԲԿ, որտեղ մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: