Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան Չառլսթոն քաղաքը (Հարավային Կարոլինայի նահանգ, ԱՄՆ): Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Չիանգմայը՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, երրորդը՝ Մեքսիկայի Սան Միգել դե Ալիենդե քաղաքն է, որի պատմական կենտրոնն ընդգրկված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Մոտ ապագայում TR Georgia Project 2 եւ Aric Group ընկերությունները ծրագրում են տնտեսության տարածքում կառուցել պնդուկի եւ պիստակի վերամշակման գործարան: Արտադրանքը նրանք կվաճառեն տեղական շուկայում եւ կարտահանեն արտասահման:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան և Աբգար Թագավորի փողոցների, Կիևյան փող. 18, 20, 22, 24, 26 համարների և Կիևյան 2-րդ նրբանցքի, Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31 համարների, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:
Սիրելիներին կրկին տեսնելու հուսալի երաշխիք՝ ամրագոտի:
Սերգեյ Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ կենտրոններից մեկն արդեն իր ծառայության գինը 1.8 միլիոն դրամից իջեցրել է 1.2 միլիոնի: «Սա վերջը չէ, վստահ ենք, որ գինն ավելի է իջեցվելու: Կարծում եմ, շատ շուտով կտեղեկանաք այլ կենտրոնների կողմից նման իջեցումների մասին ևս»,-նշեց պաշտոնյան:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար սեղանի գրքեր են հանդիսանում այն բոլոր գրքերն ու փաստաթղթերը, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը:
Ընդդիմադիր կուսակցություններից Բունդեսթագի մի քանի պատգամավորներ հայտարարում են, որ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը, որն օգոստոսի 24-ին կքննարկի նախարարների կաբինետը, ոչ այլ ինչ է, քան բնակչության ահաբեկում:
Հարսը ուրագով հաշվեհարդար էր տեսել:
Արմավիրի մարզի Ապագա համայնքում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ԻԱՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար և պուրակ:
Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք:
Խարդախության համար 5 անգամ դատվածի հերթական թիրախը «Ջիպ» ավտոմեքենան էր:
Ինչպես նշել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, խոստովանելով կատարածը, ալ Մահդին հայտարարել է, որ «խորապես ափսոսում է եւ տառապում» իր գործողությունների պատճառով: Նա նաեւ հորդորել է ամբողջ աշխարհի մուսուլմաններին՝ չկրկնել իր սխալները, քանի որ «դրանք ոչ մի բարիք չեն բերի մարդկությանը»:
Լ. Մարտիրոսյանի կողմից վարվող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհամերձ մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի ուղևոր Ս.Պեպանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Ռ.Թաթոյանը և վարորդ Լ.Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Սիրիայի Հասիչե շրջանում ապրող հայ ընտանիքները փորձում են մնալ ապահով վայրերում եւ հաղթահարել ռազմական բախումների հետեւանքով առաջացած դժվարությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմի կ Պողիկյանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Մի քանի տասնյակ հանքափոր, որոնք աշխատել են Ռոստովի մարզի սնանկության վիճակում գտնվող «Քինգքոուլ» ընկերության ձեռնարկություններում, հացադուլ են սկսել ամիսներ շարունակ աշխատավարձեր չստանալու պատճառով:
Նվազագույնը 2 թուրք զինծառայող է սպանվել այսօր Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Վրաստանում ձերբակալված 7 ծայրահեղականներից 3-ը, որոնք մեղադրվում են Վրաստանում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը պայթեցնելու նախապատրաստության մեջ, վահաբականության հետևորդներ են, լրագրողներին այսօր հայտնել է փաստաբան Մայա Չրելաշվիլին:
Օգոստոսի 6-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Դիլիջան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Շամախյան թաղամասում իր քրոջ տեգրը կրակել է իր քրոջ վրա:
Թյուրքալեզու երկրները որոշել են ստեղծել ընդհանուր հեռուստատեսություն, որը ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, կոչվելու է International Turkish news channel:
Պերմյակովին պետությունը կարող է որոշել պահպանել ու կորոշի պահպանել՝ որպես սիմվոլ, որպես հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշ։ Որովհետև Պերմակյովը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ արել է այն, ինչ արել և անում է Ռուսաստանը Հայաստանի հետ։
Այս ամառվա ընթացքում Երևանի որոշ դպրոցներում, որտեղ որպես փոխտնօրեն աշխատում են նախկին տնօրենները, քաղաքապետարանն առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել:
Զինված խմբի որոշ անդամների փաստաբանների կողմից այսօր կրկին հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձն է արվել:
Հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա են գործի դրվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի «Անխախտ բարեկամություն-2016» համատեղ վարժանքներում, որոնք օգոստոսի 23-ին մեկնարկում են Բելառուսում:
Նա կոչ արեց չտրվել այն անհիմն, գիտականորեն չապացուցված կարծիքներին ու մտքերին, թե պատվաստումները վնաս են առաջացնում: «Հավատացեք, Հայաստանը ներկրում է լավագույն պատվաստանյութերը, և մասնագետները լավագույնս պատրաստված են: Յուրաքանչյուր երեխայի պատվաստումը լրջագույն քննություն է անցնում: Մենք մեծ հաջողություններ ունենք այս ոլորտում, ևշատ երկրներ մեզանից սովորելու բան ունեն»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-27-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մասնակցել է դատական նիստին, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան է բերվել շտապօգնության մեքենայով, իսկ դահլիճ մտցվել պատգարակով: