Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
2016թ. մայիսի 26-ին՝ ժամը 10:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղից դեպի Աղավնատուն գյուղ տանող հոսող ջրատարում դիակ կա:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
Ինչ ճանապարհով էլ որ քայլեք, հիշե՛ք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք, հիշե՛ք, որ անմահ հերոսների՝ ձեզ փոխանցած ազատությունն ու անկախ ապրելու իրավունքը սրբորեն պիտի պահպանեք: Դուք եք լինելու այս երկրի տերը, նոր հաղթանակները դուք եք գրելու:
2016 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, 47-ամյա կինը Արմավիրի մարզի իրենց տան ննջասենյակում, սպանելու դիտավորությամբ, կացնով հարվածել է մոր` Ա.Վարդանյանի գլխին։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ա.Վարդանյանը դիմադրություն է ցույց տվել և դիմել փախուստի:
Փառք տալով մեր հերոսածին մայրերին` գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին
Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ:
Մայիսի 26-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սբ․ Աբգար թագավորի փողոցի թիվ 121 տան հետնամասում՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածքում գտնվող չշահագործվող ավտոտնակները վտանգ են ներկայացնում հարակից շինություների համար, առկա է փլուզման վտանգ, անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մայիսի 26-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը:
«Սա Հայաստանն է, այն որդիների հայրենիքը, ովքեր կարողացել են պայքարել, երբ փորձ են արել իրենց սավանով պատել: Այդ որդիները լույս են սփռել աշխարհում: Մենք ստեղծել ենք այս ֆիլմը պատմության դասերը վերականգնելու համար: Արդարությունը չվերականգնելն ամոթի բիծ է մարդկության վրա: Թույլ տվեք խոնարհվել ձեր մեծ պատմության առջև»,-ասաց Մոհամեդ Հանաֆի Նասրը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին:
Մայիսի 27-ին մեր երկրի ավագ դպրոցներում կրկին «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Այս անչափ խորհրդանշական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը:
№ 59103216 քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչվելու հիմքով ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով:
«Ե՛վ բարեգործը, և՛ մեկենասը մարդիկ են, որոնք որոշում են կայացնում, որ իրենց գործունեության մի մասն ուղղվելու է ոչ միայն հավելյալ եկամուտներ ստանալուն, այլև ցանկանում են իրենց շուրջ եղած աշխարհն ավելի լավը դարձնել: Դա այն պատճառով չէ, որ դա ճիշտ է, էմոցիոնալ է, այլ, որ ռազմավարական առումով կարևոր է աշխարհի հետագա կայունության համար»:
Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է ԵԽ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովի՝ եվրոպական երկրների Օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
Երևանի Բաշինջաղյան փողոցում մայիսի 26-ի գիշերն արձանագրված հրդեհի հետևանքով այրված քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Առկա են մարմնի 92% և շնչուղիների 20% այրվածքներ, գտնվում է ծայրահեղ ծանր այրվածքային շոկի մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է Հայկարամ Առաքելյանի դին, որի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում և քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում:
Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Համայնքի ղեկավարն ասաց, որ չգիտի՝ ինչ հանգամանքներում է մահացել 19-ամյա զինծառայողը. «Զորամասի ներկայացուցիչներն ասացին, որ իրեն ներկայացրել են «Արիության մեդալի»»:
Մայիսի 26-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի Բժշկական համալսարանի մոտակայքում, օդային անցման վրայից քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով դաստակը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։
Մայիսի 26-ին, ժամը 12.50-ից մինչև ժամը 12.56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 1 կայանքից Լոռու մարզի Միխաելովկա համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 50 կրակոց:
Ժամկետային զինծառայողները վիճաբանել են, որն ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանությամբ։
Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախագծով առաջարկվում էր զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը այդ նպատակով ստեղծված սերմնաբջիջների պահպանության բանկում
«Մեզնից յուրաքանչյուրը մեր աշխատավայրում պետք է վարվի այնպես, ինչպես իր տանն է վարվում…