Երևանի ավագանու ընտրություններում նախընտրական քարոզարշավի վերջին օրը՝ մայիսի 12-ին, Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հախվերդյանը հրավիրում են քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք համերգին, այնուհետև՝ հանրահավաք-երթին:
Կյանքը տնակից հետո:«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը շարունակել է շրջայց կատարել այն բնակարաններ, որոնք հանձնվել են հիմնադրամի միջոցներով:
Խուզարկություններ են կատարվել Ծրագրի համակարգող Մոնիկա Պապյանի բնակարաններում, արդյունքում պարզվել է, որ նաեւ բանկերից մեկում պահոց ունի և հափշտակված գումարները ոչ թե պահել է տանը կամ բանկային հաշվի վրա, այլ պահոցում, որտեղ էլ մեծ քանակությամբ գումար եւ թանկարժեք ոսկեղեն է հայտնաբերվել:
Թող մեր պետության մեջ գոյություն ունեցող անարդարություններն ու բացթողումները ոչ թե հիասթափեցնեն մեզ, այլ բազմապատկեն մեր տոկունությունը, իմաստությունն ու արիությունը ՝ դառնալով պայքարի պատրաստ լինելու նոր կոչ, որովհետև այսօր էլ սահմանին ընդհատվող երիտասարդ կյանքերը, հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են ապագա մարտահրավերների և սպառնալիքների մասին, որոնց լրջորեն չնախապատրաստվելը կբերի անդառնալի հետևանքների:
Հայտնի է, որ արտադրական միջավայրում վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկած աշխատողների հիմնական մասը՝ տարիների ընթացքում ձեռք է բերում տարբեր հիվանություններ:
Մայիսի 1-ին, ժամը 15:08-ին ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Լորուտ գյուղի սկզբնամասում հոսող Մարց գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ընտրություն չկա, որևէ ակնկալիք չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մի երևանցի կին՝ խոսելով առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին: Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածուներն են Տարոն Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը:
Մայիսի 1-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա Ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Մայիսի 1-ին, ժամը 15:07 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:
Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է դեպի Բանգկոկ ուղևորվող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռի միջադեպի հետևանքով տուժածների ցանկը:
Մայիսի 1-ը Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման օրն է: Ինչպես տեղեկացրին Երևանի Կենդանաբանական այգուց, այն մայիսի 1-ին աշխատում է տոնական ժամանակացույցով՝ 9-ից 21:00-ն։ Տոմսարկղը կփակվի երեկոյան 20:00-ին: Մուտքը՝ տոմսերով։
«Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Թայլանդ, արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկում: Ինչպես հայտնում ТАСС-ը, վայրէջքից ոչ վաղ օդանավը հայտնվել էր օդային փոսում, ինչի հետևանքով ավելի քան 20 ուղևորներ տարբեր կոտրվածքներ են ստացել:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից:
«Եթե աշխատողը գրանցված չէ, ապա դա նշանակում է, որ տվյալ անձը պաշտպանված չէ: Այսինքն` աշխատողի իրավունքը խախտվելու դեպքում չկա հիմք, որով նա կարող է իր իրավունքները պաշտպանել»,-ասաց Թադևոս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ պակաս կարևոր չեն աշխատանքից անօրինական ազատումները:
Հարցին, թե՝ կարելի՞ է ասել, որ Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով այլևս լոլիկ չի ներկրվում, ֆերմերն այսպես պատասխանեց. «Այո, 95%-ը տեղական արտադրության լոլիկներ են, կարող է ինչ-որ փոքր քանակություն մաքսանենգ կամ չգիտեմ ինչ ճանապարհով ներկրվում է, բայց հիմնականում այսօր վարունգը և լոլիկը տեղական են»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 74-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: 2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:27-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա:
Մայիսի 2-6-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Անդրանիկը ծառայել է Արցախում՝ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտում` որպես ՊԿ գնդացրորդ: Ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը զոհվել է իր ընկերների` Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ նույն դիրքում` մի քանի ժամ կռվելով: Այսօր նա կառնար 21 տարեկան։
Ակտիվ ցիկլոն Միջերկրական ծովից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 30-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է աշխատավորների տոնը։
«Անցնող գիշեր ՀՀ և Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որևէ կորուստ չի եղել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել աշխատանքի օրվա կապակցությամբ։
Ապրիլի 30-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ սգո սրահի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեխու դեպքից հետո կաթված էր ստացել, իսկ այս անգամ իրեն վատ զգաց, երկու օր առաջ տարանք հիվանդանոց ու այնտեղ էլ մահացավ»։
Ապրիլի 30-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երբ հերթական անգամ գալիս է գարունը, Հայաստանում բողբոջում է իշխանափոխությունը։ Սա մի ծառ է, որ ստացվել է կառավարող վերնախավի անպատասխանատվության եւ կառավարվող ժողովրդի անտարբերության պատվաստումից։
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը:
Ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: