Բաժիններ՝

Ուրարտական ճաշարան՝ «Էրեբունի» թանգարանի տարածքում

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հնավայրի, սակայն ոչ միջնաբերդի տարածքում զբոսաշրջային բաղադրիչ մտցնելու համար նախատեսվում է ավտոկայանատեղի, հուշանվերների խանութներ, ինչպես նաև ուրարտական ճաշարան բացել։ Լրագրողների հետ զրույցում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասաց, որ փորձում են միջազգային փորձի հիման վրա ստեղծել թանգարանների ժամանակակից մատուցում։

«Փորձում ենք համատեղ ներկայացնել ոչ նյութական և նյութական ժառանգությունները։ Եթե ստեղծում ենք ճաշարան, չի նշանակում, որ թանգարանի տարածքում ռեստորան է բացվելու»,- շեշտեց Գյուրջյանը։

Պեղումները փաստել են, որ ուրարտական ժամանակաշրջանի կերակուրներում օգտագործվել են գարի, սիսեռ, սալոր և այլ գյուղատնտեսական ապրանքներ:

Ճաշարանում ներկայացվելու են ուրարտական բաղադրատոմսով պատրաստված կերակրատեսակներ։ Այն կլինի ուրարտական վերստեղծված բնակելի տանը, մատուցողներն էլ համապատասխան տարազներով կլինեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031