Բաժիններ՝

«Սխալ է ասել, որ Հայաստան ներկրված թուրքական և ադրբեջանական ապրանքը պետք է ոչնչացվի»

«Մեզ մոտ, ցավոք սրտի, ապօրինի ներկրվող ապրանքներ բազմիցս են եղել և շարունակվում են, ուղղակի այս անգամ այնպես ստացվեց, որ աչքի ընկավ ադրբեջանական խնձորներով արկղը, և դա աչք ծակեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ ցավալի է, որ տարբեր տեղերից առաջարկներ եղան՝ ոչնչացնելու կամ վաճառքից հանելու այդ ապրանքը. «Առաջարկություն եղավ՝ ընդհանրապես արգելել ներկրումը Թուրքիայից և Ադրբեջանից: Սկսենք նրանից, որ մեր երկիրը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և չի կարող հենց այնպես հայտարարություն անել, որ այսինչ երկրի ապրանքը չենք թողնում ներկրել: Միայն այն դեպքում դա կարելի է անել, երբ սանիտարական նորմերի կամ այլ խախտում է եղել: Հակառակ դեպքում, մեր երկիրը բարդ իրավիճակում կհայտնվի, որովհետև նա ստորագրել է պայմանագրեր այդ կառույցի հետ ու չի կարող հենց այնպես, ում ապրանքն ուզենա, արգելի»:

Նա նկատեց, որ օրենքով թույլատրվում է, որ ֆիզիկական անձը մինչև 50 կիլոգրամ կարող է մթերք ներկրել. «Այստեղ տասնյակ տոննաների մասին էր խոսվում, պարզ է, որ սովորական մահկանացուն դա դժվար կներկրեր, պարզ է, որ խախտմամբ է այդ ապրանքը սահմանով անցել, որովհետև դա չի արձանագրվել: Առաջին հերթին՝ պետությունը պետք է դրանով զբաղվի, և պետական մարմիններն են բացթողում կատարել, որ այդ ապրանքը ներկրվել է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս