Խոշոր ու ողբերգական ավտովթար Ուշիի ոլորաններում

Մայիսի 2-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-ՈՒշի հատվածի 8-րդ կմ-ին Volvo մակնիշի 142 LS 61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1966 թ. ծնված Ս. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել 3 էլ.սյան, այնուհետև վնասելով Տիգոր հարսանյաց սրահի պատը՝ կողաշրջվել. վարորդը մահացել է:

Փրկարարները վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031