Մայիսի 28-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի հողաթմբին և շրջվել:
« Շտապ օգնության ավտոմեքենաները հրաժարվում են գալ այստեղ, ասում են՝ հիվանդը կմնա մեր վրա, էդ ճամփով հրաժարվում ենք գալ: Անգամ խանութների առաքիչներն են հրաժարվում գալ, ու այստեղի բոլոր խանութները դատարկվել, փակվել, չեն գործում»:
Մարդաշատ վայրերում և քաղաքային տրանսպորտում զգույշ եղեք ձեր իրերի նկատմամբ:
Մայիսի 28-ով օտարի հպատակն ու գաղթականը դառնում էին պետության քաղաքացի: Դառնում էին մարդ, ով իր ոտքի տակ արդեն զգում էր ամուր հող, իսկ թիկունքում՝ պետություն: Պետություն, որի կառուցմանը պետք է լծվեր հենց ինքը: Պետություն, որին պետք է ծառայեր: Պետություն, որին պետք է պահանջներ ներկայացներ:
Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 27, մարզերում նույնքան՝ 27 վարորդ:
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Մայիսի 28-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ներքին Կարմիր աղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 28-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում: Հակառակորդի զոհված զինծառայողի ձեռքի տակ սեւ գույնի, քառակուսաձեւ թղթապանակ նկատեցի: Կրակը մոտենում էր: Անմիջապես դուրս հանեցի»:
«Մի քանի տարի է` ընդհանրապես ոչ մի լուր չէինք հաղորդում Արցախից: Մտածում էինք` այդքան էլ վատ չէ այստեղ: Հիմա հասկանում ենք, որ այս մասին պետք էր խոսել, շատ խոսել եւ ոչ լռել: Երբ հեռվից ես հետեւում, ամեն բան կամ շատ սարսափելի, կամ էլ ոչ այնքան լուրջ է թվում»:
Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ:
Ադրբեջան ընտանիքով փախած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին հովանավորել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի հյուրանոցները ստիպված են եղել 10 անգամ իջեցնել գները:
Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն իրենց դրսևորել են որպես հմուտ մասնագետներ: Բավական է նշել, որ հակառակորդը մարտական գործողությունների սկզբում՝ ապրիլի 2-ից, կորցնելով երկու ուղղաթիռ և տասնյակի հասնող անօդաչու թռչող սարքեր, հրաժարվել է ավիացիայի հետագա կիրառումից: Սա արդեն իսկ խոսուն փաստ է:
Մայիսի 27-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը պատահարի պահին չի գտնվել անսթափ վիճակում, և պատահարը նրա անզգուշության հետևանքն է, որից որևէ անձ չի տուժել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի մայիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. մայիսի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց, որից 34-ը՝ Երևանում (3-ը՝ անչափահաս), 76-ը՝ մարզերում (33-ը անչափահաս):
Այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան՝ 4:30-ի սահմաններում, Էրեբունի 22 հասցեի բնակելի շենքի դիմաց ավտոմեքենա են այրել: Ստորև ներկայացված լուսանկարներից պարզ երևում է, որ չարագործները ներքնակ են դրել մեքենայի վրա և այրել այն:
«Ես կարծում եմ, որ Դուք Հանրային հեռուստաընկերություն վերջերս չեք նայել»,- այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է արվում՝ Հանրային հեռուստատեսությամբ ընդդիմադիր գործիչներին ավելի շատ հարթակ տրամադրելու ուղղությամբ, ասաց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
«Սփյուռքի նախարարությունում կա այնքան մեքենա, ինչքան նորմատիվով սահմանված է, որևէ ավելորդ բան չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով նախարարությունում հնարավոր կրճատումներին:
«Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մնում է ծանր։
Ըստ նրա` 70 հազար մարդ այս ծրագրի շրջանակներում կապվել են իրար հետ. «Այս ընթացքում 7000 մարդ է եկել, ընտանիքները եթե 5 հոգի հաշվենք, տեսեք, թե ինչքան մարդ է կապվել իրար հետ»:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակը հագեցվում է տեխնիկական միջոցներով: «Գիշերային և ցերեկային, է ջերմատեսիլ համապատասխան սարքավորումներ են տեղադրվում, որ մարտական հերթապահության ժամանակ խնդիրների կատարումն ավելի հստակ լինի»,- ասաց Օհանյանը:
19-ամյա Վահե Եղոյանը քաջաբար կռվել է քառօրյա պատերազմում: Զոհվել է նախօրեին՝ «հրադադարի» ժամանակ:
Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: Դատը մեկ ամսով հետաձգելու պատճառը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից ՌԴ ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելն է: Քաղհայցի միջնորդությունը ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ով դատարանի որոշմամբ այսուհետ կպաշտպանի Ավետիսյանների դուստր Անահիտ Կոշտոյանի շահերը:
«Այդ ընթացքում հեռուստացույցը միացրած էր ու գովազդ էր, Պերմյակովը նույնիսկ քմծիծաղ տվեց, պատկերացրեք` ոճրագործություն կատարողը ծիծաղեց»,- նշեց վկան:
Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հայտնի դերասան Հովհաննես Ազոյանի «Lexus» մակնիշի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Երևանի դպրոցներում մայիսի 27-ին ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը. համար 147 դպրոցում Վերջին դասի և վերջին զանգի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: