Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կֆինանսավորի Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ավերված 10 տների կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Հուլիսի 6-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Արկադի Գ.-ն:
Էս ժողովրդի տառապանքը փորձ ունի:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի և Արարատի մարզեր: Վայոց ձորի մարզում նախարարը Զառիթափի համայնքապետարանում մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը:
Հուլիսի 8-ին, ժամը 17.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 5-րդ ուղեկալ տանող ճանապարհի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի անչափահաս բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» բաժնետիրական ընկերության (ԲԸ) ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ դարձել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր 2016» մրցանակաբաշխության հաղթող:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Արամայիս Թ.-ի գործողություններից տուժած անձի ինքնությունը:
Ուշադրություն. որոնվում է լուսանկարում պատկերված անձը:
Հուլիսի 8-ին, ժամը 16.38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծին տանող հատվածը տեղումների հետևանքով ջրաբերուկներից միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 8-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ակտիվացած սողանքի հետևանքով վնասվել է գյուղի ջրագիծը. անհրաժեշտ է օգնություն:
Ցերեկը մոտ ժամը մեկին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա:
Հաշվի առնելով Նախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:
Հուլիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ ս․թ․ հուլիսի 6-ին ժամը 22.00-ից մինչև 23.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ:
Հուլիսի 8-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 9-10-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, և 11-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 11-ի ցերեկը, հուլիսի 12-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հ վարչապետ Հ. Աբրահամյանի՝ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևին ուղղված նամակի հիման վրա և ՀՀ ԱԻ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցության արդյունքում ս.թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը 6 հատուկ չվերթով Ռուսաստանի Բեսլան քաղաքից Երևան է տեղափոխվել 289 ՀՀ քաղաքացի և հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի վարորդների վերապատրաստման հիմնական նպատակը նախանշված երթուղին գիշերվա ու ցերեկվա ժամերին, ցանկացած եղանակայ ին պայմաններում առավելագույն արագությամբ բարեհաջող անցնելու կարողությունների զարգացումն է քարտեզի, կողմնացույցի, ժամացույցի օգտագործմամբ և GPS ու ГЛОНАСС նավիգացիոն համակարգերի խիստ սահմանափակմամբ:
Հուլիսի 8-ին, ժամը 4.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և խնդրել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարան շտապ ոստիկան ուղարկեն:
«Ես չգիտեմ՝ ինքն ինչպիսի հայ է, հայի ազգանուն կրելը հայ լինել չի: Էռնեկյանն Արգենտինայի չակերտավոր բիզնեսմեն է, որը հանցավոր գործողություններ է անում Հայաստանում, ինձ պարզ չէ՝ ինչ է, դրա հետ մեկտեղ՝ մենք գտնում ենք, որ պետք է գնալ Արգենտինայի դեսպանատան մոտ և ասել, որ՝ ձեր քաղաքացին ապօրինի և անօրինական գործողություն է անում Հայաստանում, շատ մեծ վնաս է հասցնում երկու ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին, պահանջում ենք, որ իր գործողություններով առաջին հերթին՝ զբաղվի Դատախազությունը»:
Ծառայությունների մատուցման և հատկապես ավիափոխադրումների ոլորտում սպառողների և ծառայություն մատուցողների շահերի պաշտպանության առումով Հայաստանը լուրջ վերանայումների կարիք ունի:
Շենգավիթում այսօր կացնի հարվածներից վիրավորված Թագուհի և Վաչագան Մանսուրյանների վիճակը գնահատվում է կայուն ծանր: «Էրեբունի» բժշկական կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ նրանք ստացել են գանգուղեղային, ինչպես նաև տարբեր այլ վնասվածքներ մարմնի տարբեր մասերին: Այժմ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, վիրահատվել են, Թագուհի Մանսուրյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, իսկ նրա հայրն ինքնուրույն է շնչում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և հանրապետության պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները:
Հուլիսի 7-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հուլիսի 8-ին Կարինե Մանսուրյանի սպանության, վերջինիս ամուսնուն ու դստերը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը:
«Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Երբ տղաները փորձել են օգնություն ցույց տալ, Տիգրանն ասել է, որ ուշադիր լինեն՝ «թուրքի ոտքը սահման չմտնի»։ Տիգրանին տեղափոխել են հոսպիտալ, սակայն հերոսի կյանքը փրկել չի հաջողվել։
Հուլիսի 7-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան 10-րդ կմ-ի մոտակայքում «ISUZU» մակնիշի 052 OZ 61 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ համընկնում է: