Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն օգոստոսի 24-ին հանդիպել է Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշակ առաջնորդ, Լիբանանում Ֆրանցիսկյան միաբանության մեծավոր Սեզար եպիսկոպոս Եսայանի հետ:
Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվել հարյուրավոր մարդիկ: Ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել են երկրի կենտրոնական շրջանների մի քանի քաղաքներ:
Մյանմայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժն ավերել կամ լրջորեն վնասել է 190 հին բուդդայական պագոդաներ, որոնք ճարտարապետության հուշարձաններ են:
Էջմիածին-Արմավիր ճանապարհին թմրաորջ է հայտնաբերվել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 71-ամյա Ալֆրեդ Հովհաննիսյանի անհետ կորելու դեպքի առթիվ, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ռումինիայի գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարար Ակիմ Իրիմեսկուն և քուվեյթցի նրա գործընկեր Ալի Սալեհ ալ-Օմայրը ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել Ռումինիայի հարավ-արևելքում, տեղեկացնում է TASS-ը` հղում կատարելով Ռումինիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Ռուսական Life-ը որոնել է հայազգի գործարար Արամ Պետրոսյանի սիրուհուն` Մերձմոսկվայի բնակիչ Օքսանային, որը հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, թե կատարվածը իրեն ավելի շատ հիշեցնում է պարտքերից խուսափելու պլանավորված ակցիա:
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Հասկանալի է, իհարկե, երիտասարդ փաստաբանի` ցանկացած եղանակով ինքնագովազդվելու և կայանալու ձգտումը, սակայն Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ հնչեցվածն ամբողջովին հերյուրանք է, և իրականության հետ որևէ աղերս չունի:
Լուսանկարները, որոնք պատկերում են կենտրոնական Իտալիայի` երկրաշարժից տուժած քաղաքները, թույլ են տալիս պատկերացնել երկրաշարժի մասշտաբները:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին, ժամը 18.00 Սուրբ Լազարո սգո սրահում (Լուկաշին 152, Շահումյանի գերեզմանոցի ճանապարհին):
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Գործարար Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, երեկ 4 մարդու էր պատանդ վերցրել, այսօր ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, Interfax-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 23-ին, ժամը 12-ին, Ավանի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հակոբ Մ.-ն, որը ապրիլի 14-ից ՌԴ Կրասնոդոր քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
Օգոստոսի 26-28-ը` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրը քննարկվել է կառավարությունում, բոլոր գերատեսչությունների հետ անհրաժեշտ ընթացակարգերն անցել է, և էկոնոմիկայի նախարարությունն արդեն ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ շուտով այն կհաստատվի կառավարության նիստում:
28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջոթյան համար վտանգավոր ժամանակահատվածը:
Համաներման որոշման նախագիծը պատգամավորներին է ներկայացրել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը: Այնուհետև հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Շիրազ Հ.-ն կամավոր ներկայացրել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք և 5.45 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ոռոգումը:
Օգոստոսի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան երկու տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով` ավելի քան 5400 մարդ է ներգրավված հզոր երկրաշարժի հետևանքների վերացմանը:
Իրանը պայմանավորվել է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ վիզաները չեղյալ հայտարարելու շուրջ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, տեղեկացնում է RIA Novosti-ն:
2016 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 596 դատապարտյալներ և կալանավորված անձինք, ստոմատոլոգիական բուժօգնությունից օգտվել են 2286-ը, գրանցվել է ամբուլատոր բուժօգնության 47314 դեպք: Կատարվել են 3272 ֆլյուրոգրաֆիկ, բազմաթիվ ռենտգենոգրաֆիկ և լաբորատոր հետազոտություններ:
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են փրկարարները փլատակների տակից դուրս բերում 10-ամյա մի աղջկա: Հավաքվածները փրկված աղջկան դիմավորել են բուռն ծափահարություններով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերում մարտունակության անսպասելի ստուգումներ սկսելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սա աննախադեպ որոշում է, այլևս նման բան չի լինի, և հանձնարարեց պատասխանատվության ենթարկել բոլոր պատասխանատուներին, որոնց գործունեության հետևանքով թերացումներ են արձանագրվել նախարարության գնման գործընթացում:
Այսօր կառավարության նիստում որոշվեց մի շարք դպրոցների պատկանող գույքն ապամոնտաժել և մոնտաժվածը հանձնել մոնտաժող ընկերությանը` որպես վարձատրություն:
ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերաորակվել է եւ առեւանգումից դարձել խուլիգանություն: Պատգամավորը մեզ հետ զրույցում այդ քայլը պայմանավորեց ԼՂՀ-ում հայտարարված համաներումով: