
Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում մինչև հուլիսի 9-ը ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքումը

Եվրահանձնաժողովում (ԵՀ) հնարավոր են համարում ԱՄՆ-ի հետ մաքսային տուրքերի վերաբերյալ համաձայնագրի կնքումը մինչև երկու կողմերի համաձայնեցրած վերջնաժամկետը՝ հուլիսի 9-ը։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Թոմա Ռենիեն՝ հուլիսի 9-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Այո, մենք պատրաստ ենք հասնել համաձայնության։ Հանձնաժողովն իր բնույթով շատ լավատես է, և մենք իրոք ակնկալում ենք կնքել համաձայնագիր մինչև հուլիսի 9-ը»,- նշել է Ռենիեն:
Նրա խոսքով՝ Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ բանակցությունների գործընթացն առաջ մղելու նպատակով։