Արթուր Ջանիբեկյանը՝ «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր 2016» մրցանակաբաշխության հաղթող

«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» բաժնետիրական ընկերության (ԲԸ) ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ դարձել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր 2016» մրցանակաբաշխության հաղթող:

Այս մասին տեղեկանում ենք ТНТ հեռուստաալիքի Facebook-յան էջից:

Ոսկե արձանիկը նրան բաժին է հասել ««Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ ղեկավարման համար»:
Արթուր Ջանիբեկյանը Comedy Club երգիծական շոուի հիմնադիրներից է և Comedy Club Production-ի հիմնադիրը, որը թողարկել է այնպիսի շոուներ, ինչպիսիք են  Comedy Club-ը, Comedy Woman-ը, Stand Up!-ը, «Ունիվեր», «Նաշա Russia-ն» սերիալները:
Ջանիբեկյանն այսօր ղեկավարում է 2015թ. ստեղծված սուբհոլդինգը, որը միավորում է 5 թոփային ժամանցային հեռուստաալիքներ և 2 խոշոր ընկերություններ:

Վերջինս «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր» մրցանակին արժանացել է նաև 2012թ. «Ապրանքանիշների և հեռուստատեսային արտադրանքների ստեղծման հարցում ունեցած բացառիկ ավանդի, ինչպես նաև հեռուստատեսության և կոնտենտ-փրոդաքշընի ոլորտում կնքված խոշորագույն գործարքի համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031