Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» ֆիլմը Apple-ի պատմության մեջ ամենահաջող մեկնարկն է գրանցել կինովարձույթում
                                    Հոլիվուդյան օսկարակիր դերասան Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» սպորտային դրաման Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում հանգստյան օրերին վաստակել է 55,6 մլն, իսկ համաշխարհային կինովարձույթներում՝ 144 մլն ԱՄՆ դոլար, ինչը ռեկորդային մեկնարկ է Apple ընկերության արտադրած ֆիլմի համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
200 մլն բյուջե ունեցող ֆիլմը բարձր գնահատականների է արժանացել կինոքննադատների կողմից: Շատերն ակնկալում են, որ ուժեղ մեկնարկից հետո ֆիլմը կինովարձույթներում կկարողանա հավաքել 500-600 մլն ԱՄՆ դոլար։
Ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի նկարահանած «Ֆորմուլա-1» ֆիլմում Բրեդ Փիթը մարմնավորում է փորձառու ավտոարշավորդ Սոնի Հեյսին, ով սարսափելի վթարից հետո՝ 30 տարի անց վերադառնում է մրցումների՝ փրկելու թիմին։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    