Բաժիններ՝

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 9-10-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, և 11-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 11-ի ցերեկը, հուլիսի 12-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Հուլիսի 9-10-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.80C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.80C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.80C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս