
Գողություն թիվ 27 ավտոբուսում

Հուլիսի 7-ին, ժամը 9.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ն, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 8.30-ին, Մաշտոցի պողոտայում՝ թիվ 27 ավտոբուսի սրահում, անծանոթ մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Արամայիս Թ.-ի գործողություններից տուժած անձի ինքնությունը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: