
9 մեդալ, որից 3-ը՝ ոսկե․ WBC մուայթայի Աշխարհի առաջնության արդյունքները

Իտալիայում ավարտվեց WBC մուայթայի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկ: Հայաստանի թիմը նվաճեց 9 մեդալ՝ 3 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե։ Մրցումային վերջին օրը մինչև 14 տարեկանների պայքարում 40 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը եզրափակիչում հաղթեց իապանացի մրցակցին՝ նվաճելով ոսկե մեդալ։
Մինչև 12 տարեկանների պայքարում 44 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանի մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին։ Հովհաննիսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Մինչև 13 տարեկանների պայքարում 38 կգ քաշային Գրիգոր Ազիզյանը եզրափակիչ մենամարտում զիջեց անգլիացի մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի։ Հայաստանի հավաքականը WBC Աշխարհի առաջնությունից վերադառնում է 3 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով։
Հավաքականի բոլոր անդամները նվաճում են մեդալ։ Ոսկե մեդալ՝ Մ8 24 կգ Դավիթ Քարամյան, Մ12 44 կգ Դավիթ Հովհաննիսյան, Մ14 40 կգ Վահե Հովհաննիսյան։ Արծաթե մեդալ՝ Մ12 70 կգ Հենրի Մարտիրոսյան, Մ13 38 կգ Գրիգոր Ազիզյան, Մ13 64 կգ Արայիկ Նաթանյան։ Բրոնզե մեդալ՝ Մ10 38 կգ Ալբերտ Գաբրիելյան, Մ16 52 կգ Սարգիս Ավետիսյան, Մ16 54 կգ Նարեկ Շմավոնյան։ Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Միքս Ֆայթ ֆեդերացիայի փոխնախագահ Հրաչ Ազիզյանի գլխավորությամբ։