
Ո՞վ է Ալիևի անվտանգության ծառայության նոր ղեկավար Ֆարիդ Ասկերովը

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ է Ալիևի անվտանգության ծառայության նոր ղեկավար Ֆարիդ Ասկերովը
Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Ֆարիդ Ասկերովը եղել է Ադրբեջանի Ազգային կարատեի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ։
Նա այդ պաշտոնում ընտրվել է 2017 թվականին՝ աշխատելով «Փաշա Հոլդինգ»-ում։
Իմ կողմից ասեմ, որ սա Փաշաևների կլանին պատկանող կառույց է։ Փաստորեն Ալիևն իր անվտանգության հարցը ևս վստահեց տիկնոջ կլանին ծառայած Ֆարիդ Ասկերովին։
Իսկ դեռևս 2019-ից մեկնարկած Հեյդար Ալիևյան գվարդայի ներկայացուցիչներից ազատվելու քաղաքականության մասին մանրամասները` այստեղ.»։