Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը ավարտել է Կիևի հետ բանակցություններն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (DCFTA) վերանայման շուրջ բանակցությունների ավարտի մասին:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հունիսի 30-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Այս արդիականացված համաձայնագրով մենք Ուկրաինայից առևտրային հոսքեր ենք ապահովում դեպի Եվրոպա և համաշխարհային շուկաներ։ Եվ մենք նաև կառուցում ենք կայունության և տնտեսական համերաշխության կամուրջներ: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք պաշտպանել մեր ֆերմերների շահերը։ Ուկրաինայի տեղը մեր ընտանիքում է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս