
Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա. tert.am

Ցերեկը մոտ ժամը մեկին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա. Tert.am-ի հետ զրույցում պատմել է Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը:
«Մոտ կես ժամ դադարներով կրակեցին ու վերջ: Հրաձգության պահին երթևեկությունը խաթարվել էր, վախեցնում էին, սակայն ոչ մի վնաս ու խնդիր չառաջացավ»,- ասել է գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: