Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժելու համար ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում

Սամվել Կարապետյանի լուսանկարով վահանակները Հյուսիսային պողոտայից հեռացնելու դեպքի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։

Իրավաբան Վարդան Ալոյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից հեռացվել է օրենքով սահմանված կարգով տեղադրված մոտ 20 վահանակ՝ առանց սեփականատիրոջ գիտության ու տարվել անհայտ ուղղությամբ։ Տեղի ունեցածը, նրա գնահատմամբ, կողոպուտ է։

Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժվել են նաեւ այսօր «Տաշիր» առեւտրի կենտրոնի տարածքից։ Այս առնչությամբ եւս կներկայացվի հանցագործության մասին հաղորդում։

Իրավաբանն արձանաձրել է՝ ապամոնտաժված պաստառները գովազդներ չեն, այլ տեղադրվել են իրազեկման ակցիայի շրջանակներում՝ պահանջելով ազատ արձակել ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30