Բաժիններ՝

Երևան-Երասխ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

 

Հուլիսի 8-ին, ժամը 17.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 5-րդ ուղեկալ տանող ճանապարհի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 24-րդ կմ-ին «ВАЗ-2107» մակնիշի 07 LT 5655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնյա արգելապատնեշին և սահել մոտակա առուն. տուճածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս