Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում` 7 ուսանող, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Վերջին տեղեկությունների համաձայն` կենտրոնական Իտալիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի: Երկրի իշխանությունները հայտնում են նաև 368 վիրավորների մասին, հայտնում է Guardian-ը:
Թրամփը դրական է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե ինքը կարող է արդյոք նախագահ ընտրվելու դեպքում մեղմացնել գործող միգրացիոն օրենքները եւ թույլ տալ երկրում մնալ այն անօրինական միգրանտներին, որոնք երկրում ապրում են արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիքներ եւ դաստիարակում են երեխաների:
Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագլուխ Էդուարդու Պաեսը:
ՀՀ կառավարության որոշմամբ Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Երևանի բարեկարգմանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ օգոստոսի 25-ի նիստի օրակարգում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և Երևան քաղաքի Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով կսեփականաշնորհվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Խանութից գողացել էին վճարման տերմինալը. դեպքերը զարգացան գլխապտույտ արագությամբ:
«Այսպես թե այնպես, բանտում ամեն ինչ արվում է փողով: Այժմ փող է դարձել ապուրը: Տխուր է, բայց դա այդպես է»,- ասել է բանտարկյալներից մեկը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Հիմնադրամը զբաղվելու է օրենսդրության մշակմամբ ու դրա համար վերլուծությունների իրականացմամբ: Ունի ռազմավարական նշանակություն իրավական պետության կայացման խնդիր ունեցող Հայաստանի Հանրապետության համար և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարևորագույն գործառույթներից մեկը: Ըստ նախագծի՝ օրենսդրության զարգացումը համարվում է պետության առանցքային խնդիրներից, և առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան գիտական ներուժ ունեցող կառույցի միջոցով, որը կիրականացնի բացառապես օրենսդրության զարգացմանն ուղղված գործունեություն:
Տաքսու վարորդի համացանցային հայտարարությունը՝ խարդախության թիրախ:
Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով ստեղծվել է առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորություն
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը օգոստոսի 22-ին հանդիպում է ունեցել Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի հետ:
Օգոստոսի 24-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Սուրմալու» տոնավաճառի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Դիլիջանի բնակչուհի Գ.Կոխլիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է՝ մահացած:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը, կսահմանվի 40կմ/ժ (60կմ/ժ-ի փոխարեն) և այդ հատվածներ ում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 12-18-ին զննման և փորձաքննության է ենթարկել 1 միլիոն 608 հազար 139 կգ(23.9 տոկոս) ցորեն և այլ հացահատիկ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 24-26-ին Աստանայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին:
Turkish Airlines ավիաընկերությունը որոշում է կայացրել վերսկսել թռիչքները եգիպտական Շարմ-էլ-Շեյխ հանգստավայր, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Եգիպտոսում Թուրքիայի դեսպանությանը:
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73-ի: Ինչպես փոխանցում է Interfax-ը, իտալական հեռուստաընկերությանը հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից: Բացի այդ`100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Վերաքննիչ դատարան այսօր մերժեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։ Նրա պաշտպան Լուսինե Սահակյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Ղուկասյանն առնվազն մեկ ամիս դեռևս կմնա անազատության մեջ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Պարզվել է դիակի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ա.Դերգելյովն է: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ ուսագոտու շրջաններում հայտնաբերվել են ծակած-կտրած մարմնական վնասնվածքներ:
Քիչ առաջ ՀՀ քրեական դատարանի մոտ միջադեպ տեղի ունեցավ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների աջակից կանանց եւ ոստիկանների միջեւ:
4.9 մագնիտուդ ուժգնությամբ նոր ստորերկրյա ցնցում է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում տեղի ժամանակով ժ. 14:00-ի սահմաններում, որտեղ անցած գիշեր գրանցվել է 6.0 ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:
Նիսի լողափում զինված ոստիկանները կյանքի են կոչել վերջերս Ֆրանսիայում բուրկինիները (մուսուլմանուհիների լողազգեստ) արգելող օրենքը` ստիպելով լողափին պառկած կնոջը վրայից հանել մուսուլմանական լողազգեստը, հայտնում է Daily Mail-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հոսեյն Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակի շրջակայքում թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են իր վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան և խախտումը չարձանագրելու դիմաց իրենից պահանջել և ստացել են 400 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: