
Թեստ․ «Ինչպիսի՞ գնորդ ես»

Դո՞ւ ես կառավարում Ozon-ը, թե՞ Ozon-ն է քեզ կառավարում։
Քո պատվերները շատ բան են պատմում քո մասին։ Պատրա՞ստ ես իմանալ ճշմարտությունը։ Անցիր թեստը, և մենք կպատմենք՝ իրականում ով ես՝ զամբյուղի արքա՞, զեղչեր որսո՞ղ, թե՞ «ուղղակի թերթում եմ» վարպետ։
Սկսել թեստը
1. Ինչպե՞ս կբնութագրես քո մոտեցումը գնումներին:
- 📋 Ես՝ ստրատեգ եմ։ Սկզբում ուսումնասիրում եմ շուկան, հետո ավելացնում զամբյուղ, սպասում ակցիայի… հետո մոռանում՝ ինչու էի ընդհանրապես մտել։ (4 միավոր)
- 🤩 Ինչ-որ բան փայլեց և ես արդեն այն պատվիրում եմ։ Ինչ էր՝ կարևորը չէ, ամեն դեպքում հիանալի էր։ (3 միավոր)
- 🧵 Իմ պատվերները հոգուս արտացոլումն են։ Հավաքածուի բաժակներ, ֆիգուրներ, հազվագյուտ գրքեր։ Իմաստալից իրեր։ (4 միավոր)
- ⚡️ Տեսա → Սեղմեցի → Ստացա։ Առանց նախաբանի։ Ուղղակի արագ գնում։ (2 միավոր)
2. Որքա՞ն հաճախ եք գնումներ կատարում օնլայն։
- 🔁 Հաճախ։ Երբեմն մտնում եմ մարտկոց գնելու… դուրս եմ գալիս մարքեթփլեյսից՝ խոնավացուցիչով ու գորգով։ (4 միավոր)
- ⏳ Երբ հարկավոր է կամ երբ տխուր եմ։ Կամ ուղղակի մտել էի տեսնելու՝ թեյի առաքում կա՞։ (2 միավոր)
- 🧍 Հազվադեպ։ Ես «հին» մարդ եմ՝ սիրում եմ շոշափել, հոտ քաշել, թափահարել փաթեթը։ (3 միավոր)
- 📦 Կանոնավոր։ Օնլայն շոփինգն իմ թերապևտն է, խորհրդատուն ու առաքիչը՝ մեկ դեմքով։ (4 միավոր)
3. Ի՞նչն է կարևոր ապրանք ընտրելիս։
- 🤑 ԶԵՂՉ։ Եթե ակցիան լավն է, գրեթե չեմ էլ որոնում մանրամասները։ (4 միավոր)
- 💅 Կարևորը՝ գեղեցիկ լինի։ Եթե փող եմ ծախսում, թող գոնե էսթետիկ լինի։ (3 միավոր)
- 🌟 Եթե վերջին օրինակն է՝ վերցնում եմ։ Թեկուզ չգիտեմ՝ ինչ եմ անելու։ (4 միավոր)
- 📬 Հարմար առաքում։ Նայում եմ պարզությանը, իսկ լավագույն դեպքում՝ առաքվի հաջորդ օրը։ (2 միավոր)
4. Ի՞նչ ապրանքներ են հաճախ հայտնվում ձեր զամբյուղում:
- 🤖 Գաջեթներ։ Ցանկանում եմ, որ իմ տունը լինի ինչպես ֆանտաստիկ ֆիլմում՝ բայց Wi‑Fi-ով։ (4 միավոր)
- 👗 Հագուստ։ Նոր օր՝ նոր լուք։ Կամ գոնե նոր գուլպա։. (3 միավոր)
- 🎨 Ամեն ինչ հոգու համար։ Սեղանի խաղեր, արտբուքեր, տարօրինակ ֆիգուրներ, որ հավաքում եմ։. (4 վիավոր)
- 💡 Օգտակար իրեր՝ Ֆիլտրեր, լամպեր, դույլ։ Տխուր է, բայց անհրաժեշտ։ (2 միավոր)
5. Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար առաքումը։
- 🏁 Արագությունը։ Եթե հնարավորություն լիներ՝ ժամը 12:00-ին պատվիրեի, 12:15-ին արդեն ստացած կլինեի։ (4 միավոր)
- 🎁 Անվճար առաքումը՝ իմ սիրո լեզուն է։ (3 միավոր)
- 🗓 Կարևորը՝ հարմար լինի։ Պատրաստ չեմ ամբողջ օրը պլանավորել՝ հարմարվել առաքիչին։ (2 միավոր)
- 🚪 Թող բերեն, տեղավորեն ու մի կոմպլիմենտ էլ ասեն։ Կատակում եմ։ Չնայած․․․։ (4 միավոր)
6. Ինչպե՞ս եք վերաբերվում զեղչերին։
- 🔍 Շրջում եմ զեղչերի էջերով, ինչպես թանգարանում։ Ցուցակով, պլանով, հուզմունքով։ (4 միավոր)
- 🙃 Եթե հետաքրքիր ապրանք լինի՝ կառնեմ։ Բայց առանց մոլուցքի (դե… գրեթե)։ (2 միավոր)
- 🧠 Վա՜յ, զեղչ է։ Ինչու՝ կարևորը չէ, գլխավորը՝ -70%։ (3 միավոր)
- 👑 Ես չեմ որոնում զեղչեր։ Զեղչերն են ինձ որսում։ Երբեմն էլ հաջողվում է։ (4 միավոր)
Ստուգի՛ր արդյուքները
🎯 Որսորդ (21–24 միավոր)
Դուք շահավետ գնումների որսորդ եք՝ պրոմոկոդների չեմպիոն և զամբյուղի գլխավոր վերլուծաբան։ Ձեր յուրաքանչյուր գնում՝ մանրակրկիտ պլանավորված գործողություն է։ Գներ համեմատել, ակցիային հետևել, զեղչին սպասել ու վերջում՝ ստանալ տրոֆեյը։ Դուք գիտեք՝ երբ է պետք գնել, որտեղ է ավելի էժան և ինչպես գտնել իդեալական «գին = օգուտ» բանաձևը։
🛍️ Ձեր կարգախոսն է․ «Ինչու՞ վճարել ավելին, երբ կարելի է գտնել շահավետ տարբերակ ու էլի քեշբեք ստանալ»։
💡 Խորհուրդ Ozon-ից․ միացրեք ակցիաների ծանուցումները, պահեք ընտրյալներում և օգտագործեք զտիչները։ Դուք արդեն փորձառու եք՝ հիմա արդեն կդառնաք լեգենդ։
📦 Կոլեկցիոներ (18–20 միավոր)
Ձեր համար գնումները ոչ թե «պետք է գնել» են, այլ՝ ինչպես գտնել նոր նմուշ անձնական թանգարանի համար։ Դուք գնում եք ոչ թե պարզապես իր, այլ՝ պատմություն։ Հազվագյուտ ֆիգուրներ, սահմանափակ թվով ապրանքներ, հոբբիի հետ կապված տարօրինակ իրեր։ Ozon-ի տուփերը ձեզ համար պարզապես փաթեթ չեն, այլ՝ հուզմունք. Միգուցե տուփի ներսո՞ւմ է այն բացառիկ իրը։
🛍️ Ձեր կարգախոսն է․ «Եթե հոգիս է ուզում՝ վերցնում եմ։ Թեև տեղ չմնաց դնելու»։
💡 Խորհուրդ Ozon-ից․ փնտրեք թեմատիկ հավաքածուներ, օգտագործեք հետաքրքրությունների որոնում և մի մոռացեք «Հնություններ և հավաքածուներ» բաժնի մասին։ Ձեր հաջորդ գանձը հենց այնտեղ է։
🏄♂️ Սերֆեր (15–17 միավոր)
Դուք էմոցիոնալ գնումների սերֆեր եք։ Մտել էիք ուղղակի նայելու… դուրս եք եկել՝ մի քանի փաթեթով։ Ձեզ համար կարևոր են ոչ միայն ապրանքները, այլև ամբողջ ընթացքը՝ թերթել, ոգեշնչվել, գտնել մի բան՝ առանց պլանի։
🛍️ Ձեր կարգախոսն է․ «Տեսա, սիրահարվեցի, պատվիրեցի։ Տրամաբանությու՞նը… փնտրեք այլ տեղ»։
💡 Խորհուրդ Ozon-ից․ դիտեք ոճային ընտրանի, պահեք «հավանել եմ» բաժնում՝ ոգեշնչումը չկորցնելու համար։ Թող գնումները լինեն անակնկալ, բայց ոգեշնչող։
🔮 Ինտուիտ (12–14 միավոր)
Դուք ժամանակ չեք վատնում երկմտելու վրա։ Եթե զգացիք՝ այս ապրանքը ձերն է, ուղղակի պատվիրում եք։ Չեք ուսումնասիրում հազարավոր կարծիքներ, չեք կարդում «2025-ի լավագույն տարբերակները», դուք պարզապես գիտեք՝ ինչ եք ուզում։ Գնահատում եք, երբ ամեն ինչ արագ է, պարզ և հարմար։
🛍️ Ձեր կարգախոսն է․ «Արագ։ Հստակ։ Առանց դրամայի»։
💡 Խորհուրդ Ozon-ից․ օգտվեք արագ առաքումից, պահեք անհրաժեշտն ընտրյալներում և վստահեք ձեր ինտուիցիային՝ այն ձեզ դեռ չի խաբել։
🎉 Շնորհավորում ենք՝ դուք բացահայտեցիք ձեր տեսակը։
Теперь, когда вы разобрались, какой вы покупатель, самое время отправляться на Ozon и найти товары, которые идеально подойдут именно вам! И неважно, хотите ли вы обновить гардероб, заполучить крутые гаджеты, стать владельцем уникальной коллекции или просто сделать покупку, не потратив лишнего времени — Ozon всегда подстроится под ваш стиль шопинга. Всё, что нужно, уже ждёт вас на маркетплейсе. Не упустите шанс исследовать мир, где каждая покупка — как маленькое приключение, а каждый заказ — как сюрприз, который вы давно хотели получить!
Հիմա, երբ գիտեք՝ ինչ ոճի գնորդ եք, ժամանակն է անցնել Ozon և գտնել այն ապրանքները, որոնք կատարյալ են հենց ձեզ համար։ Անկախ նրանից՝ նոր զգեստապահա՞ն եք ուզում, սուպեր գաջեթնե՞ր, բացառիկ հավաքածո՞ւ, թե՞ ուղղակի արագ գնում առանց ժամանակ կորցնելու․ Ozon-ը պատրաստ է հարմարվել ձեր գնումների ոճին։ Ամեն ինչ արդեն սպասում է Ձեզ մարքեթփլեյսում։ Բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ բացահայտելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր գնում փոքրիկ արկած է, իսկ յուրաքանչյուր պատվեր՝ այն անակնկալը, որ վաղուց ուզում էիք։