Հուլիսի 31-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի և Մելքումովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ 1987 թ. ծնված Սամվել Ն.-ին:
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 2-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալեն Կառայի մեթոդում ասվում է, որ ծխելը թողնելու համար ինչ տարբերակ էլ ընտրեք՝ առանց լավ մոտիվացիայի հաջողության չեք հասնի: Եթե դուք չեք ուզում ամեն օր տեսնել ծխելու հետևանքները սարսափելի փաստերի կամ նկարների միջոցով, այլ ունեք դրական և բարի խորհրդի կարիք, ապա կարող ենք ընտրել հենց այս հավելվածը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել Անդրիաս Ղուկասյանին։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 2-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Չաուշի փողոցի, Բաշինջաղյան 188 192, 196, 198, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 եւ Մազմանյան 5, 5/9 համարների ջրամատակարարումը:
Օգոստոսի 1-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ժուռնալիստների միությունը անդրադարձել է Սարի թաղում և Խորենացի փողոցում միջադեպերին, որոնց ժամանակ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:
Օգոստոսի 1-ին, ժամը 20.43-ին տեղեկություն է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Այսօր Ազատության հրապարակում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ելույթի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ. մի կին բարձրաձայն գոռգոռում էր ու վիճում ինչպես՝ կինոռեժիսորի, այնպես էլ՝ կողքին կանգնած ցուցարարների հետ:
Քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում Վարդգես Գասպարին հայտարարեց, որ պատրաստվում է այսօր ակցիա անել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տան մոտ՝ պահանջելով իջնել և միանալ հանրային շարժմանը:
Օգոստոսի 1-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 31-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Բյուրական-Ագարակ գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են 1974 թ. ծնված Ռուստամ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ՕՊ-ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի հրազեն՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆոտոշոփի որոշ «ամենագետ մասնագետներ» երեկվանից շահարկում են դիպուկահարի հրապարակված լուսանկարի իսկությունը: Հատուկ նրանց համար տեղադրում եմ տեսագրություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորի տարածքային հարկային տեսչության իրավաբան Ա.Կարապետյանի մահվան հանգամանքները։
armtimes.com-ի տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար կայքի թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ:
Ձեր հիասքանչ ձայնով և անզուգական կատարումներով Դուք կերտել եք օպերային անմոռաց կերպարներ և արժանիորեն նվաճել համազգային ճանաչում և սեր:
«Սյունյաց երկիր» կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը այսօր շնորհավորել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 60-ամյակը և շնորհավորական հոդված է տեղադրել կայքում:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Դավիթ Սանասարյանը մեղադրանքը չի ընդունում։
Գրանցված կենսաթոշակառուներից 180 837-ը տղամարդիկ են, 284 713-ը` կանայք։
«Ըստ որոշ հրապարակումների՝ հուլիսի 29-ին լրատվամիջոցները լուսաբանել են Սարի թաղում ցուցարարներին ցրելը և այլ իրադարձությունների, որոնց ընթացքում ենթարկվել են հարձակման, ծեծվել են, ինչպես նաև վնասվել է տեխնիկան: Որո դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ»,- շեշտել է Դունյա Միյատովիչը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ուղիղ միացում Ազատության հրապարակից. «Ազատություն»
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է. այժմ նա նախակաթվածային վիճակում է:
«Ա. Ղուկասյանը հայտարարել է հացադուլ սկսելու մասին, հետևյալ պահանջով. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցներով»,- նշել է փաստաբանը։
«Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»:
Հակաճգնաժամայինն խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։
Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Առաջին հերթին իսպառ պետք է վերացնենք բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ: Մենք այլևս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որևէ միտում անգամ. հաջորդը կարող է կործանարար լինել մեր երկրի համար:
ՀՀ գլխավոր դատախազը 01.08.2016թ. առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Արմեն Մարտիրոսյանը մեղադրանքը չի ընդունում:Փաստաբանի խոսքով՝ նա ցուցմունքում նշել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Նրա խոսքով՝ միջնորդություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։