Օսմանցիները չկարողացան, իսկ հայը փորձում է. Սիմոնյանը՝ եկեղեցու վրա հարձակումների մասին

Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունների պատճառով հայերը կարող են հեռանալ Հայաստանից այնպես, ինչպես երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով հեռացել են Ղարաբաղից, կարծում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Եթերում նա հիշեցրել է, որ Հայ Առաքելական եկեղեցին երկու հազար տարվա ընթացքում փորձել են ոչնչացնել և՛ հռոմեացիները, և՛ պարսիկները, և՛ օսմանները, և՛ մյուսները, սակայն ապարդյուն: Իսկ հիմա դա առաջին անգամ անում է «ծագումով հայ մարդ»։

«Ժամանակն է հետ գալ և հասկանալ, որ դուք հայ եք։ Եվ հայերը մեր եկեղեցուց բացի այլ սրբավայրեր չունեն, նկատի ունեմ հայկական սրբավայրերը։ Բացի Ցեղասպանության հիշողությունից, բացի Ղարաբաղի հետ երբեմնի ընդհանրությունից։ Եվ այդ ամենը նա ոտնատակ տվեց, ուղղակի պոկեց մեզ այդ սրբավայրերից», – Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ հայտարարել է Սիմոնյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։

Նա նշել է, որ Փաշինյանի օգտին քվեարկած յուրաքանչյուր ոք նրա գործողությունների համար նրա հետ պատասխանատվություն է կրում:

«Այլապես մենք պետականության մասին կընթերցենք միայն դասագրքերում ու կլինենք աշխարհասփյուռ ժողովուրդ, որը չունի, և այլևս երբեք, նույնիսկ հեռանկարում, հնարավորություն չի ունենա վերագտնել իր պետությունը: Եթե Հայաստանում մարդկանց դա ձեռնտու է, դե ինչ, ուրեմն արժանի են։ Բայց չեմ կարծում, որ դա նրանց ձեռնտու է», – նշել է Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս