Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանում ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` այսօր` ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը:

Կայքի փոխանցմամբ` դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս