Էսօր որոշել էր իմ անունով ինքնահաստատվե՞ր, իսկ ո՞վ է ասում՝ իրեն վստահում եմ. Ղազինյանը՝ Պետրոսյանին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր լրագրողների հետ զրույցում` արձագանքելով ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, վստահեցրեց՝ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի։

«Այսօր որոշել էր իմ անզգանվան, անվան վրա ինքնահաստատվել երևի, բայց ես մեր ձևովը ասել եմ՝ որն է, ու այնպես չէ, որ մի տեղ եմ ասել: Մեր ձևովը եղել է ի բարօրություն մեր 3 մլն բնակչությանը, բաժանորդներին»,- նշեց Ղազինյանը:

Նաև հավելեց. «Նա ինչ-որ հայտարարություն է արել, որ եթե ես հրաժարականի դիմում չգրեմ, ապա իրենք ինձ կազատեն։ Խնդրեմ։ Եթե մենք գնում ենք անօրինականության ճանապարհով, ապա այո՝ փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ հնարավոր է»։

Նա ընդգծեց` փորձ է արվում կոտրել դիմադրությունը, որ տեսեք` Ղազինյանին «беспредел»-ով հանեցինք, բա ձե՞զ ինչ կանեն։

«Կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցներին, որոնցից մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մնալ աշխատել մեր ձևով` ի բարօրություն մեր ժողովրդի»,- ասաց Ղազինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031