Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարությունն առայժմ  բանակցություններ չի պլանավորում ԱՄՆ-ի հետ

Իրանն այս պահին չի պլանավորում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլ անցկացնել ԱՄՆ-ի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Ներկայիս իրավիճակում մենք չունենք ԱՄՆ-ի հետ երկխոսության (վերսկսման) ոչ մի ծրագիր, միևնույն ժամանակ, դիվանագիտությունը, մեր կարծիքով, միջոց է և հնարավորություն ազգային շահերը պաշտպանելու համար, և ամեն անգամ, երբ այս միջոցը կարելի լինի օգտագործել ժողովրդի իրավունքների և իրանցիների ազգային շահերի պաշտպանության  համար, մենք չենք տատանվի այդ իմաստով», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031