Բաժիններ՝

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 27 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով հուլիսի 21-ի լուսաբացից ի վեր սպանվել է 17 պաղեստինցի։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի Բժշկական օգնության միության տեղեկացմամբ՝ ավելի քան հազար զոհ  է գրանցվել իսրայելի կողմից մայիսից ի վեր օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված ամբոխների թիրախավորման հետևանքով։

Միությունը նաև նշել է, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր յոթերորդ երեխան տառապում է ծանր թերսնուցումից։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Գազայի ավելի քան 2 միլիոն բնակիչներ սովի վտանգի տակ են Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման պատճառով։ Ավելի քան 650000 երեխա տառապում է ծանր թերսնումից։

Գազայի հատվածում նախօրեին սպանվել է առնվազն 115 պաղեստինցի, այդ թվում՝ 92 մարդ, որոնք գնդակահարվել են բաշխման կետերում սննդամթերք ստանալու ժամանակ։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 58895 հազարը, վիրավորվել է 140980 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031