
Պեսկովը հնարավոր է համարել Պուտին-Թրամփ հանդիպումը Պեկինում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող են սեպտեմբերին հանդիպել Պեկինում՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ։ Սակայն դեռևս որևէ ապացույց չկա, որ ԱՄՆ առաջնորդը պլանավորում է Չինաստան այցելել, ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստվում ենք Պեկին կատարելիք այցին: Դա իսկապես պետության ղեկավարի օրակարգում է։ Սակայն մենք չենք լսել, որ նախագահ Թրամփը նույնպես պլանավորում է մեկնել Պեկին: Եթե պատահի, որ նա հայտնվի այնտեղ, ապա չի կարելի բացառել նաև, որ կբարձրացվի հանդիպումն անցկացնելու նպատակահարմարության հարցը», – եզրափակել է նա։
Բրիտանական The Times թերթը հանդես է եկել այն պնդմամբ, որ Չինաստանում կայանալիք տոնակատարության ժամանակ հնարավոր է երեք հաղթանակած երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը։
ՉԺՀ-ն մեծ շուքով նշելու է հաղթանակի 80-ամյակը, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստացել է հրավեր՝ այդ օրերին այցելելու Ժողովրդական Հանրապետություն: Հայտնի չէ՝ Դոնալդ Թրամփը կժամանի՞ Պեկին, թե՞ ոչ: