Բաժիններ՝

Քանի թոշակառու կա Հայաստանում և որքան է միջին կենսաթոշակը

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 467 782 մարդ։ Այդ թվում՝ աշխատանքային կենսաթոշակառուների թվաքա նակը կազմել է 465 550, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 2 232 մարդ, հաշմանդամության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը՝ 129 204 մարդ։

Գրանցված կենսաթոշակառուներից  180 837-ը տղամարդիկ են, 284 713-ը` կանայք։

Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 347.8 դրամ: Կանանց դեպքում միջին կենսաթոշակը  39 154.2 դրամ է, տղամարդկանց դեպքում ավելի բարձր՝ 42 419.5 դրամ։

Նշենք նաև, որ գրանցված 467 782 թոշակառուներից 80 346-ը աշխատող են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս