Բաժիններ՝

Միացյալ Նահանգները մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունն աշխարհի ոչ մի կետում

Միացյալ Նահանգները մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունն աշխարհի ոչ մի կետում: Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Մենք այլևս զորքեր չենք մտցնի որևիցե տեղ՝ թշնամական մտադրություններով», – ասել է Բարաքը:

Նա նաև նշել է, որ երբ հարցը վերաբերում է Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությանը, ապա ԱՄՆ-ն չի կարող Իսրայելին ստիպել որևէ բան անել: 

«ԱՄՆ-ի գործը չէ Իսրայելին փորձել հարկադրել որևէ բան անել…. Ամերիկան կարող է միայն ազդեցություն գործել», – նշել է պաշտոնյան։

ԱՄՆ հատուկ բանագնացը Լիբանան է ժամանել հուլիսի 20-ին՝ տեղեկանալու Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի պահպանման մասին: Երկու շաբաթվա ընթացքում սա Բարաքի արդեն երկրորդ այցն է Լիբանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031