Բաժիններ՝

Մահախոսական

Խոր վշտով և ծանր սրտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Մասիսի Բժշկական Կենտրոնի վաստակաշատ մանկաբույժ, երկարամյա փորձառու մասնագետ, մեծ սեր և հարգանք վաստակած բժիշկ Սուրեն Սուվարյանը։

Բժիշկ Սուվարյանը ողջ կյանքը նվիրել է բժշկությանը՝ մասնավորապես մանկաբուժությանը՝ անչափ սիրով ու հոգատարությամբ սպասարկելով Մասիս քաղաքի և հարակից մարզերի հազարավոր փոքրիկներին։ Նրա անփոխարինելի ներկայությունն ու մասնագիտական նվիրվածությունը դարձել էին վստահության և հանգստության աղբյուր հարյուրավոր ընտանիքների համար։

Բացի այդ, բժիշկ Սուվարյանը եղել է նաև ուսուցիչ՝ իր կոլեգաների համար։ Իր փորձով, խորհուրդներով ու մարդկային որակներով նա ոգեշնչել է բազմաթիվ բժիշկների, դառնալով նրանց հոգևոր ուղեկիցն ու աջակիցը մասնագիտական ճանապարհին։

Նա վայելում էր խորին հարգանք և անկեղծ սեր նաև գործընկերների շրջանում։ Իր ողջ էությամբ կենսախինդ էր, կյանքով լեցուն ու լուսավոր մարդ, որի ներկայությունն իր շուրջը ջերմություն էր սփռում։

Նրա ժպիտը, մարդկային ջերմությունը, նվիրվածությունն ու մասնագիտական փայլուն որակները միշտ կմնան մեր հիշողության մեջ։

Սրտակցում ենք ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան։

Թող լուսավոր լինի Ձեր հոգին, սիրելի բժիշկ Սուվարյան։

Հավերժ փառք և հիշատակ Ձեզ։

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 22.07.2025թ. ժամը 17:00 Alla Luse սգո սրահում,Մասիս Այնթապ 2։ Հուղարկավորությունը 23.07.2025թ. ժամը 12։00-ին։

168.am-ը ցավակցում է բժիշկ Սուվարյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս