![](/banners/BeFunky-design.jpg)
«Սասնա ծռերի» վիրավոր անդամը վերակենդանացման բաժանմունքում է
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/serto-nazaryan.jpg)
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ս. Նազարյանը կրծքավանդակային հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել է։ Մասնագետները նրա վիճակը գնահատել էին կայուն ծանր։