Բաժիններ՝

ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը. armtimes.com

armtimes.com-ի տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար կայքի թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ:

Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով կայքը չի հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ: Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի եւ դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնեւմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն եւ գրանցման կարիք չունեն: «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառվում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետեւ ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,- հավելել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս