Բաժիններ՝

Վթար Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին

Օգոստոսի 2-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 35-րդ կմ-ին «МАЗ» մակնիշի 25 UL 527 պետհամարանիշով կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Վ. Գ.) կողաշրջվել և երկկողմանի փակել է ճանապարհը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

«Մեղրիի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031