Կատարվում է քննություն՝ պարզելու 43-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորի տարածքային հարկային տեսչության իրավաբան Ա.Կարապետյանի մահվան հանգամանքները։
2016 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա 9 հասցեում՝ կամրջի տակ, հայտնաբերվել է տղամարդու դի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, Վանաձորի տարածքային հարկային տեսչության իրավաբան, 1973թ. ծնված Ա. Կարապետյանն է:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ պարզելու Ա. Կարապետյանի մահվան հանգամանքները: