«Հենց նոր ստացա մի տեղեկություն, որը կարող է օրակարգային դարձնել շատ կարևոր մի հարց, որը վերաբերում է «ՀՀ Ընտրական օրենսգրքին»»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Սեպտեմբերի 14-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ընտրվելու դեպքում խոստանում է քայլեր ձեռնարկել մարտի 1-ի հանցագործությունները բացահայտելու և հանրությանը քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, նա ընդգծեց, որ շատ լավ գիտակցում է, որ մարտի 1-ի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործը հուզում է հանրությանը, ուստի իր գործունեությունը պայմանավորված է լինելու հենց այդ հանգամանքով:
ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ներկայացվեցին բոլոր տարբերակները: ՀՀ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել յուրաքանչյուր քաղաքացի:
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը։ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ հուլիսյան դեպքերի ժամանակ Ազգային ժողովը մերժեց պատգամավորների առաջարկը՝ արտահերթ նիստ հրավիրելու և ստեղծված իրավիճակը քննարկելու։
Այսօր «Սասնա ծռեր» զինված խմբավորման աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Սակայն պատգամավորներն անտարբեր անցնում էին նրանց կողքով:
Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։
ՀՀ մշակույթի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին, 52 տարեկանում կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Զարուհի Խանջյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կարինե Չ.-ին:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:20-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:
Այսինքն՝ ինքնակամ կյանքից հրաժարվելով հանդերձ, բարեկամներին առնվազն տհաճ փաստի առաջ կանգնեցնել։ Այսինքն՝ նպատակը բարեկամներին վատություն անե՞լն էր։ Ուրեմն, եթե նման թշնամական հարաբերություններ ունեին, ինչո՞ւ էին բարեկամները 32-ամյա կնոջը համարում մենակ թողել, եթե կողքին մեկը լիներ, հաստատ թույլ չէր տա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 13–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներիրականացնելու նպատակով, հետագայում վթարներիցխուսափելու համար կհոսանքազրկվեն:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զինկոմիսարիատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական, վաստակաշատ մանկավարժ և գիտնական Սեդրակ Միսակի Սեդրակյանը:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Adme.ru կայքը ներկայացրել է, թե ինչ մթերքներ կարելի է գնել տարբեր երկրներում 20 դոլարով։
Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ինչպես քննարկվում է քաղաքական կուլիսներում, արդարադատության նախարար է նշանակվելու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Մենք փորձեցինք շրջանառվող այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արփինե Հովհաննիսյանից եւ Վարդան Պողոսյանից: Երկուսն էլ, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Օգոստոսի վերջին ավերիչ երկրաշարժից ավերված իտալական Ամատրիչե քաղաքը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի դեմ, հայտնում է ANSA-ը։
2016թ. ապրիլի 8-ին Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել էր:
Ամերիկահայ հայտնի երաժիշտ Դերեկ Շերինյանը Facebook սոցցանցի իր էջում, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը, գրառում է կատարել՝ շնորհավորելով վերջինիս:
Վանաձոր և Գյումրի քաղաքների ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին կարող եք ահազանգել՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը:
Զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը, ունենալով առողջական խնդիրներ, 2015 թ. հուլիսին զորակոչվել է բանակ: Ծառայության անցնելուց օրեր անց արդեն վերջինիս մայրը՝ Մարգարիտա Անանյանը որդու իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոտքերի այտուցվածության, կոշտուկների, ցավերի պատճառով որդին չի կարողանում կրել զինվորական կոշիկներ: Ծնողին հայտնել են, որ վիրահատությունը, չնայած, որ դա կարող է լինել միակ լուծումը, հնարավոր է լինի անհաջող:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վ.-ին ու նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բ.-ին՝ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանն ասաց, որ Տորոնտոյում կազմակերպված միջոցառումը շատ ժամանակին է` հաշվի առնելով վերջին իրադարձությունների կարևորությունը։ Ըստ Գիրագոսյանի՝ Հայաստանը ներկայումս ճգնաժամ է ապրում։
Եվրամիության խորհուրդը Վրաստանի համար վիզային ազատականացման հարցը կքննարկի հոկտեմբերի 13-14-ը Լյուքսեմբուրգում: Այս մասին հայտնում է TASS-ը` հղում կատարելով ԵՄ երկրներից մեկի առաքելությունում իր դիվանագիտական աղբյուրին:
Սեպտեմբերի 13-ին արևելյան շրջաններում, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ համաժողովը եզրափակել է իր աշխատանքները՝ շեշտելով Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ներկայության կարևորությունը։
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմաբազայի կործանիչների և ռազմական ավիացիայի օդաչուները թռիչքամարտավարական զորավարժությունների ընթացքում սեպտեմբերի սկզբից սկսած իրականացրել են ավելի քան 30 թռիչք: